Հայաստանն իրավունք է ձեռք բերել պատժելու ագրեսորին, Eadaily ինֆորմացիոն գործակալության կայքում հրապարակված «Խաղաղություն ուժի միջոցով» վերտառությամբ իր հոդվածում նշում է ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Վյաչեսլավ Միխայլովը:
Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրացման հաջորդ փուլ է անցել:
Առաջնագծում ակտիվացել են հրետանային հարձակումները, հաճախակիացել հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձերը: Որպես հետևանք աճել է մարտական զոհերի թիվը: Ադրբեջանը էսկալացիայի համար մեղադրում է հայկական զորքերին, իրենց հերթին, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հայտարարում են առանց այն էլ անկայուն ստատուս քվոն խաթարելու՝ հակառակորդի նոր փորձի մասին:
Լայնամասշտաբ պատերազմ դեռ ոչ ոք չի ցանկանում, սակայն, ուժեղացված պատրաստվում են դրան:
Պնդում են, թե ռազմական լուրջ հաջողության ներուժ Ադրբեջանը չունի: Սակայն, այդ ներուժը նա անշեղորեն կուտակում է:
Անցյալ տարվա ապրիլի էսկալացիայի կրկնությունը քիչ է հավանական մի քանի պատճառներով: Առաջին հերթին, տեսանելի է Բաքվի պարտադրված զսպվածությունը. բոլոր ճակատներում հարձակման անցնելու Բաքվի արձակած հրամանը արտաքին ուժերը, առնվազն մինչև ամառվա վերջ, պարզապես «չեն ընդունի»:
Ադրբեջանին թույլատրված են, այդ թվում իր հիմնական ռազմական դաշնակցի՝ Թուրքիայի կողմից, միայն սահմանափակ ռազմական գործողություններ ղարաբաղյան ճակատում: Թուրքիան և այլ խոշոր արտաքին «խաղացողներ» գործնականում ամբողջությամբ զբաղված են Մերձավոր Արևելքում ծավալվող թեժ իրադարձություններով: Ադրբեջանի ղեկավարությանը հստակ հասկացրել են (և Անկարան, և Մոսկվան), որ հակամարտության գոտում կտրուկ քայլերը խստիվ արգելվում են:
Դրա հետ մեկտեղ, Բաքվի համար «կարմիր լույս» չի վառվում նաև ստատուս քվոյի լոկալ խափանման ճանապարհին: Ցավոք, նման «արգելակ-ազդանշան» մերձկասպյան հանրապետության ռազմա-քաղաքական ղեկավարության վրա չի հեռարձակում նաև ռուսական կողմը:
Այս ամենում մեղքի իր բաժինն ունի նախ և առաջ Հայաստանը:
Հանրապետության խշխանությունները մինչև օրս խուսափում են համարձակ քայլերից, թե՛ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական, և թե՛ հատկապես ռազմական կարգավորման ճանապարհին:
Երևանը նախ ինքը պետք է որոշի իր ռազմավարական նպատակներն և մարտավարական խնդիրները, նախքան Մոսկվայից՝ Բաքվին կոպտորեն զսպել ակնկալելը:
Չնայած իր ագրեսիային և առաջադիմող կամապաշտությանը, Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը հստակ է կողքից դիտողի համար: Յոթ տարածքներ դուրս են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության վարչական սահմաններից, որոնցից երկուսը մասամբ հայկական ուժերի վերահսկողության տակ են:
Ադրբեջանը «օկուպացիոն զորքերն» այդ տարածքներից հանելու նախապայման է դնում նախքան դեէսկալացիային միտված միջոցառումների իրականացումը և կարգավորման քաղաքական գործընթացի գործարկումը:
Հայերն «անվտանգության գոտուց» դուրս գալ չեն ցանկանում ու հակադարձում են իրենց նախապայմանով՝ փաթեթային պայմանավորվածությունների ձեռք բերում, դրանցում ընդգրկելով Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու և առաջիկայում հանրապետությունում հանրաքվե անցկացնելու կետը:
Ադրբեջանի ստորագրությունն այդպիսի «փաթեթի» տակ հղի է անկանխատեսելի հետևանքներով իր քաղաքական ղեկավարության համար: Հետևաբար, Բաքուն, խստորեն պահպանելով էսկալացիայի թույլատրելի սահմանները, փորձում է հետ մղել «զավթիչին» միջազգային հանրության կողմից իր ինքնիշխանության տակ ճանաչած յոթ շրջաններից:
Հարկ է նշել, որ հայկական կողմնի փաստարկն էլ զուրկ չէ տրամաբանությունից:
Ներկայի ճակատային գծից ցանկացած շեղում դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, ընդհանուր առմամբ, կվկայի ադրբեջանական իշխանությունների ռազմական ախորժակների և, հետևաբար, լայնածավալ պատերազմի վտանգի մեծացման մասին:
Ոչ պակաս ռացիոնալ է դիտվում նաև հայկական փաստարկը՝ հակամարտության պատճառի առաջնահերթ վերացման անհրաժեշտության մասին: Իսկ պատճառը Արցախի Հանրապետության հայկական բնակչության ինքնորոշման օրինական իրավունքն է: Եվ միայն այն բանից հետո, երբ որոշակիություն ի հայտ կգա այս գլխավոր քաղաքական հարցում, կարելի է անցնել հայ-ադրբեջանական երեք տասնամյակ տևած հակամարտության ռազմական հետևանքների շուրջ հակասությունների վերացմանը:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, որ հակամարտության երկու առանձին կողմ են հանդիսանում, սակայն հանդես են գալիս գործնականում նույնական ռազմա-քաղաքական և դիվանագիտական դիրքերից, մտադիր չեն «ազատել» ադրբեջանական հողերը քանի դեռ գործուն միջոցների շնորհիվ չի ամրապնդվել վստահությունը երկարատև դեէսկալացիայի:
Ադրբեջանը, ընդհակառակը, գնում է ռազմական լարվածությունը իրեն անհրաժեշտ աստիճանի վրա պահելու ծեծված ճանապարհով, ցուցադրելով, որ ներկա ստատուս-քվոն իր համար անընդունելի է:
Հայկական քաղաքական-դիվանագիտական փաստարկման տրամաբանությունը, հիմնված ստատուս քվոյի պահպանման վրա, ստեղծված իրավիճակից արդյունավետ ելք չի առաջարկում: Դա մարզական տերմինաբանությամբ «պաշտպանի» դիրքորոշում է, ով մտադրություն չունի անցնել լուրջ հարձակողական ռազմավարության:
Այս ֆոնին Ադրբեջանն իր առջև հարձակվողի ավելի հավակնոտ նպատակներ է դրել: Հակամարտության քաղաքական տիրույթում Բաքուն, որպես կանոն, իրավացի չէ:
Սակայն նրա ռազմական ակտիվությունը, հայկական կողմի նախաձեռնության փաստացի բացակայության կողքին, արտաքին ուժերի կողմից գնալով ավելի շատ է ընկալվում որպես հակամարտության անվիճելի տարր:
Հայաստանի «խորը պաշտպանության» միտումն ավելի հաստատվեց 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի արդյունքներով: Ի՞նչ էինք մենք լսում Երևանից նախքան անցյալ տարվա աննախադեպ սրացումը: Բավականաչափ խելամիտ հայտարարություններ այն մասին, որ եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով վերացնել ստատուս-քվոն, Երևանն անհապաղ կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:
Ի՞նչ տեսանք «քառօրյա պատերազմից» հետո: Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն խոսքից չանցավ գործի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում, այլև նույնիսկ խուսափեց շատ ավելի պակաս վճռական քայլերից:
Այդպիսի քայլերից մեկը կարող էր լինել հետագա բանակցությունները միայն ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակելու պահանջը: Հակառակ դեպքում, լրիվ անիմաստ են դառնում Հայաստան -Ադրբեջան ֆորմատով քննարկումները:
Դրան պետք է հետևեր Երևանի և Ստեփանակերտի միջև «մեծ պայմանագիր» կնքելը, նրանում անվտանգության երաշխիքների և ադրբեջանական ագրեսիան կրկնվելու դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ դրույթներ ներառելով:
Տեղին կլիներ նաև ԼՂՀ-ի հստակ հայտարարությունն այն մասին, որ դիտարկում է իր ապագա սահմաններն ընդլայնելու հարցը և իր սահմաններում մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կներառի այժմ վերահսկվող յոթ շրջանները:
Եթե Ադրբեջանը ցանկանում է իմանալ, թե Ղարաբաղը ո՛ր սահմաններով է տեսնում իր հետագա կարգավիճակը, ապա թող բանակցությունների սեղանի շուրջ նստի իրենց հետ և քննարկի տարածքների հարցը:
Երևանը բացառիկ հնարավորություն ուներ «զրոյացնել» հակամարտության մեջ «պաշտպանի» իր դերը:
Շանսը բաց թողնվեց և Հայաստանն այժմ ամեն օր ճաշակում է սեփական անվճռականության պտուղները:
Հայկական կողմի գործողություններում չտեսնելով և ոչ մի սկզբունքայնություն, ինչպես նաև քաղաքական կարգավորումն իր համար բարենպաստ հարթություն տեղափոխելու ցանկություն, աշխարհի և տարածաշրջանի տերություններն այժմ անթաքույց անտարբերությամբ դիտում են հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից «լռության ռեժիմը» խախտելու աղաղակող փաստերը:
Եթե Հայաստանը անզոր է կամ, որ շատ ավելի վատ է, դա նրան բավարարում է, օրինակ՝ ներքաղաքական պատճառներով, ապա ի՞նչ կարող է անել նույն Ռուսաստանը, երբ ղարաբաղյան առաջնագծում Ադրբեջանը բարձրացնում է էսկալացիայի աստիճանը:
Դրանում Երևանը միայն իրեն պետք է մեղադրի և ուրիշ ոչ մեկին: Իրավիճակն իրենց օգտին փոխել դեռ հնարավոր է, բայց իրականությունը ամենօրյա անխուսափելիությամբ հակառակն է ապացուցում՝ Հայաստանի իշխանությունները չեն դիմում համարձակ քայլերի:
«Կարգավիճակ՝ տարածքների դիմաց» կարգավորման բանաձևից դուրս քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ՝ չեն իրականացվում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անդառնալիորեն մտել է բանակցային օրակարգ: Երևանը շարունակում է պնդել, որ բանակցություններն ինքնին կարող են լիարժեք դառնալ, եթե դրանց մասնակցի Ստեփանակերտը:
Սակայն այդ ելույթները, ինչպես կային, այնպես էլ մնում են զուտ դեկլարատիվ: Քանի որ Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը առանց՝ «ամբողջական ֆորմատով» բանակցություններին ԼՂՀ-ի ներկայացուցիչների մասնակցության:
Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, անկախ՝ երկու հայկական հանրապետությունների մեկ պետության միավորվելու վերջնական նպատակից, կարող է արմատապես փոխել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Ադրբեջանը պետք է իրապես զգա շփման գծում իր սադրանքների հետևանքները: Հակառակորդի դիրքերին միայն սիմետրիկ պատասխան հարվածներով հայկական ուժերը չեն կարող զսպել հակամարտության գոտում ապակայունացում հրահրողին:
Սակայն Երևանը, որպես կանոն, խուսափում է ԼՂՀ-ի ճանաչման առաջին քայլն անել, բացատրելով իր խուսափողականությունը բացարձակապես ոչ անարդյունավետ և քննադատության չդիմացող պնդումներով:
Իբր, ԼՂՀ ճանաչումը կարձակի Բաքվի ձեռքերը, և նա նոր պատերազմի քարտ-բլանշ կստանա: Միաժամանակ Երևանն արդարանում է նշելով բանակցությունների փաստացի միակողմանի խզումը, եթե հանկարծ ինքը որոշի հայտարարել ԼՂՀ ճանաչման մասին:
Այս առումով հայ գործընկերներին պետք է մանտացույց անել հետևյալը: Հրադադարի ռեժիմի անարդյունավետությունը, ինչը հաստատվում է ամենօրյա խախտումներով, ցույց է տալիս, որ պատերազմը դե ֆակտո արդեն ընթանում է Ադրբեջանի հետ, թեկուզ և տեղայնացված ձևով և ցածր ռազմական ինտենսիվությամբ:
Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք, ըստ էության, չեն էլ սկսվել: Որովհետև հենց հայ դիվանագետներն արդեն գրեթե 20 տարի է խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է լիաֆորմատ խաղաղ գործընթացը վերականգնել, ինչն անհնարին է առանց բանակցային սեղանի շուրջ ԼՂՀ ներկայացուցիչների վերադարձի:
Ինչպե՞ս է, առհասարակ, Երևանը պատկերացնում Ստեփանակերտի վերադարձը կարգավորման գործընթացին, եթե խուսափում է ճանաչել «փոքր» հայկական մայրաքաղաքը:
ԼՂՀ-ն չճանաչելը casusbelli (պատերազմի առիթ) կդառնա Ադրբեջանի համար:
Երևանի կողմից սկզբունքորեն սխալ է կարծելը, թե այս կերպ Բաքվին չեն հրահրի պատերազմի, ինչն, իբր անխուսափելի կլինի ԼՂՀ-ի ճանաչման պարագայում:
Սա ի սկզբանե պարտվողական դիրքորոշում է, որը միայն ամրապնդում է Ադրբեջանի իշխանությունների վստահությունը, թե իրենք ճիշտ ուղղությամբ են գնում: Պատշաճ արձագանքը Ադրբեջանին, որի ներքին խնդիրները «էժան նավթի» բավական տևական ժամանակահատվածում ավելի քան բավարար են, կլիներ մոտավորապես այսպիսի մի բանաձև. «Եթե դուք պատերազմ եք ուզում, մենք առաջինը կսկսենք այն»:
Կանխարգելիչ զանգվածային հարվածներ ադրբեջանական զորքերի կուտակումների ուղղություններո՞վ: Այո՛, ինչո՞ւ ոչ:
«Երկրորդ համարի տակ» խաղալը՝ պաշտպանվելով, միայն հակահարված տալով, չի լուծում երկու հայկական հանրապետությունների համար սկզբունքային հանդիսացող որևէ հարց:
Եթե հակառակորդը չի կատարում զինադադարի պայմանները, ապա 1994-ի մայիսին ընդունված և 2016-ի ապրիլին փաստացի հաստատված անժամկետ գրավոր համաձայնության երեք կողմերից երկուսը իրավունք ունեն պատժելու ագրեսորին:
Իհարկե, նախքան նման քայլին դիմելը նախ պետք է տեղյալ պահել հակամարտության կարգավորմանը մասնակցող արտաքին ուժերին:
Հետաքրքիր կլիներ այդ ժամանակ տեսնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ առաջատար երկրների քայլերը՝ կանխելու ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Հնարավոր է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հենց այդ համատեղ կտրուկ քայլը կստիպի ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հովանավորներին վերադառնալ այն հարցին, որ բոլոր կողմերը հակամարտության մեջ ռազմական ուժ չկիրառելու գրավոր պարտավորվածություն վերցնեն:
Հայկական ղեկավարությունը սովորել է ապրել անկայուն ստատուս-քվոյի պայմաններում, դեպի Ադրբեջանի տարածք պատժիչ հարվածները հերթագայելով միջազգային ատյաններին դիմելով:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունները»՝ սա է այս օրերին Երևանում քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում առավել շրջանառվող արտահայտությունը:
Իբր, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դիվանագետների «թիրախային» կոչերով կարելի է խելքի բերել Բաքվին, նրան պոտենցիալ ագրեսորից հետևողական խաղաղարար դարձնելով:
Ավելի մեծ անհեթեթություն, թերևս, դժվար է պատկերացնել: Այս ամիս առաջնագծում այդքան շատ կորուստների պարագայում գերտերությունների արձագանքին Հայաստանի քաղաքական գործիչների ապավինումը ծայրահեղ ինքնախաբեության է և իր գործն ուրիշի ուսերին դնելու փորձ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.