«ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել: Նրանք դժգոհել են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաեւ գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերենով է տեղադրում, ինչը հակասում է ԵՏՄ պայմանագրի՝ 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին: Արդյունքում դժվարանում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացը. այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով նաեւ ԵՏՄ կայքում տեղադրված փաստաթուղթը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Փոխնախարար Կարեն Թամրազյանը, ի պատասխան, տեղեկացրել է, որ այդ հարցը սկսել է քննարկվել դեռ 2015թ-ից, եւ դրա վերաբերյալ 2016թ. հուլիսի 5-ին եւ դրանից հետո անդամ-երկրների ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել խորհրդակցություններ: Փոխնախարարը նաեւ նշել է, թե ՀՀ-ում կազմակերպվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում՝ ռուսերեն) պետական գնումների կայքում հրապարակման ուղղությամբ 2016 թվականի հուլիսից ի վեր իրականացվել ու իրականացվում են համապատասխան միջոցառումներ:
Միայն թե նկատենք, որ Բելառուսի բողոքի մասին փաստաթուղթը հրապարակվել է այս տարի նոր միայն, չնայած, ՀՀ պաշտոնյայի պնդմամբ, խնդիրը քննարկվել ու ընդհանուր հայտարարի են եկել դեռ նախորդ տարվա հուլիսին: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկիրն, այնուամենայնիվ, շարունակում է բարձրացնել առաջ քաշած հարցը՝ անհարմար դրության մեջ դնելով Հայաստանին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.