Սպանության մեջ մեղադրվող զինվորին ահաբեկում են բանտում, ստիպում իր վրա վերցնել չկատարած հանցանքը, պնդում է «Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը հունիսի 23-ին հանձնարարական է տվել Էրեբունու ոստիկանության բաժնի պետին քննություն կատարել հետևյալ «փաստով»՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր ոմն Խաչատուր Զոհրաբյան հաղորդում է տվել այն մասին, թե իբր Դավիթ Դումիկյանի (մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայության ընթացքում երկու համածառայակիցների սպանության մեջ) խցակից 4 կալանավորներ ցանկանում են սպանել նրան՝ «ակնկալելով», որ սպանվածներից մեկի հորից՝ պատվիրատուից (Հերմոն Ավետիսյան), կստանան 50 000 ԱՄՆ դոլար։ Ընդ որում, քննիչ Թունիյանը, ստանձնելով դատավորի դեր, քր. գործի նյութերից «պարզել» է, իբր հենց Դումիկյանն է սպանել Հերմոն Ավետիսյանի որդուն՝ Գրիգորին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը, որի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը զբաղվում է Գրիգոր Ավետիսյանի գործով և պնդում է, որ Դավիթ Դումիկյանը կապ չունի Ավետիսյանի սպանության հետ։
Սպանության վերաբերյալ Ռուբեն Մարտիրոսյանի հունվարին տված հարցազրույցը5
«Քննիչը մեզ անհայտ ճանապարհով «պարզել» է նաև, իբր սպանվածի հայրը «համոզված» է, որ իր որդուն սպանողը հենց Դումիկյանն է, այդ պատճառով էլ, ըստ քննիչի ակնարկների, պատվիրել է որդուն սպանողի սպանությունը։
Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական կրակակետում սպանվել են ժամկետային զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը։
««Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ Ռ. Մարտիրոսյանի խոսքերով՝ գործով կատարվել և կատարվում է միակողմանի, կեղծ քննություն։
Դրա արդյունքը դարձավ այն, որ 04/03/2017թ.-ին նախաքննական մարմինը գործով կայացրեց ապօրինի որոշում՝ գործից մաս անջատելու և այն դատարան ուղարկելու վերաբերյալ: Միաժամանակ, նույն մարմինը շարունակում է քննություն կատարել Սուրեն Արամյանի սպանության գործով։
Դատարան ուղարկված գործով Գ. Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվում է Դավիթ Դումիկյան անուն-ազգանունով նախկին զինծառայողն, ով տուժողի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի խորին համոզմամբ բացարձակապես անմեղ է, սպանություն չի կատարել», ֊ ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
«Խաղաղության երկխոսությունն» ընդգծում է՝ փաստերի համադրությամբ հասկանալի է դառնում, որ Խաչատուր Զոհրաբյան անունով անձն, ինչ-որ մեկի ցուցումով, ակնհայտ կեղծ հաղորդում է տվել։ Տուժող կողմը համոզված է, որ այս կեղծիքը տրամաբանական շարունակությունն է երկու զինվորների սպանության կեղծման և, որ պատվերն ստացվել է ՔԿ-դատախազություն համակարգի հանցավոր ղեկավարներից: Փաստերի վերլուծությունից հասկանալի է դառնում նաև, որ այս գործողությունն ուղղված է ոչ թե սպանված զինվորի հոր, այլ Դումիկյանի դեմ․ նա կտրականապես հրաժարվում է իր վրա վերցնել ուրիշների կատարած սպանությունները։ «Խաղաղության երկխոսություն»-ը գտնում է, որ այս կերպ փորձ է կատարվում ճնշում գործադրել Դումիկյանի վրա, ահաբեկել անպաշտպան զինվորին, ստիպել, որպեսզի խոստովանի իր չկատարած հանցանքը։
Անհանգստացած ենք, որ եթե Դումիկյանը չկատարի հանցավոր այս պահանջը, ապա իրոք կարող է սպանվել, սակայն ոչ թե սպանվածի հոր՝ Հերմոն Ավետիսյանի, այլ գործը կոծկել ցանկացողների հրամանով։
Ելնելով վերոհիշյալից՝ հայտարարում ենք, որ եթե Դումիկյանի հետ որևէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունն ընկնում է հենց նշված իշխանությունների, դրա մասը կազմող կոնկրետ անձանց վրա», ֊ եզրափակում է «Խաղաղության երկխոսությունը»։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.