Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 25 XX 522 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի վարչական տարածքում՝ <<Մուշեղի ձոր>> կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր բարձրությունից գահավիժել անդունդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20-ամյա Գևորգ Մկրտչյանը և 31-ամյա Արշակ Հայրապետյանը տեղում մահացել են, իսկ 22-ամյա Լևոն Հարությունյանը, 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը և 32-ամյա Ռոման Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրակարարները, ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների և մի քանի քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ և տիտանական աշխատանքների արդյունքում են կարողացել թե վիրավորներին և թե մահացածներին դուրս բերել երթևեկելի գոտի, որտեղ բժիշկները, ովքեր նույնպես մեծ դժվարությամբ են հասել դեպքի վայր, քանի որ ճանապարհն անանացանելի էր և մոտ 1 կիլոմետր ոտքով են հաղթահարել, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացածներն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, յուրաքանչյուրը մոտ 100-150 մետր հեռավարության վրա: Դիերի տեղափոխումը փրկարարները կատարեցին մեծ դժվարությամբ՝ անգամ վտանգելով իրենց կյանքը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Քննիչները նույնպես դեպքի վայրում ոստիկանության ավագ փորձաքրեագետ Արթուր Մելիքյանի հետ մեծ դժվարությամբ էին կատարում դեպքի վայրի զննություն: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Բալոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտա
յին պատահար, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) հատկանիշով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները հարևաններ էին, բնակվում էին Ջրվեժ թաղամասում և եկել էին ամառային հանգիստն անցկացնելու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Ձեռնարկվում են նաև գործողություններ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան անդունդից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակների դատաբժշկական, ավտոտեխնիկական և այլն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.