Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին առաջին հերթին կոմերցիոն նկատառումներով: Ադրբեջանը վճարում է լիարժեք գինը, իսկ Ռուսաստանը համապատասխանաբար վերցնում է այդ գումարը: Բայց Ադրբեջանի քաղաքականության տեսանկյունից սա պատերազմի նախապատրաստություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով վերջին տեղեկությանը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ստանալու մասին:
«Ռուսաստանի համար սա առաջին հերթին կոմերցիոն գործարք է: Ադրբեջանը վճարում է լիարժեք գինը, իսկ Ռուսաստանը համապատասխանաբար վերցնում է այդ գումարը: Բնականաբար, սա կազդի իրավիճակի վրա, այսինքն՝ որքան շատ է Ադրբեջանը զենք գնում, այնքան ավելի է ուժեղանում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:
Փորձագետը շեշտեց, որ սրանք պլանային մատակարարումներ են՝ համաձայն տարիներ առաջ Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված պայմանագրերի: «Կրկնում եմ՝ սա զուտ կոմերցիոն գործարք է, որովհետև երբ Ադրբեջանը շատ փող ուներ նավթի բարձր գների շրջանում, նա պատրաստ էր մեծ գումարներ վճարել նորագույն զենքերի համար: Ռուսաստանն էլ վաճառեց այդ զինատեսակները, և վերջ:
Իսկ Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» համալիրներ: Սա բացառիկ մատակարարում է, որից այլ պետություն չունի՝ Ռուսաստանից և Հայաստանից բացի: Ընդ որում, որքան ես հասկանում եմ, Հայաստանը ամբողջական գնով չի ստացել այդ զենքը: Ռուսաստանը կարծում է, որ «Իսկանդերներով», որոնց հրթիռներով կարելի է հարվածել Ադրբեջանի ցանկացած կետի, Ռուսաստանը լիովին փոխհատուցել է Ադրբեջանին արված բոլոր մատակարարումների համար»:
Սա, իհարկե, ռուսական քաղաքականության դիտանկյունն է, բայց այլ են Ադրբեջանի մոտեցումները. «Ադրբեջանի տեսանկյունից սա, բնականաբար, պատերազմի նախապատրաստություն է: Նա պատրաստվում է միակ և վճռական պատերազմի՝ Ղարաբաղը վերադարձնելու նպատակով»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 24-ին հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունից զինտեխնիկայի նոր խմբաքանակ ստանալու մասին: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը ստացել է մասնավորապես «Քրիզանթեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ:
Խոսելով այս տեխնիկայի մասին՝ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե «Քրիզանթեմը», այսպես ասած, մարտադաշտի զենք է, որը պետք է գալու Ադրբեջանին նույն այդ «միակ պատերազմի» ընթացքում:
«Բնականաբար, այդ զենքն օգտագործվելու է Հայաստանի դեմ: Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Իրանի դեմ: Իհարկե, տեսականորեն ոչինչ չի կարելի բացառել, այդուհանդերձ Ադրբեջանի միակ հակառակորդը Հայաստանն է»,- ավելացրեց փորձագետը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.