Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ազատականացնել Նախիջևանի հետ առևտուրը, որն, իմիջիայլոց, կատարվելու է թուրքական լիրայով:
Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Թուրքիան սկսել է ինտեգրել Նախիջևանը:
Դեռևս անցած դարի 20-ական թվականներին Թուրքիայի պահանջով էր Նախիջևանը և Արցախը անցել Ադրբեջանին և շատ համառ պայքարից հետո Սյունիքը մնաց Հայաստանին (Նժդեհի շնորհիվ և, ըստ երևույթին, Մոսկվայի բոլշևիկների գաղտնի աջակցությամբ):
Դրա դիմաց Քեմալը օգնեց բոլշևիկներին սովետականացնել Ադրբեջանը և Հյուսիսային Կովկասը: Սակայն մինչև 2-րդ համաշխարհայինը Թուրքիան Պարսկաստանի հետ տարածքների փոխանակում կատարեց Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունենալու համար:
Դա պարզորոշ կերպով նշանակում էր, որ Թուրքիան պատրաստվում էր ապագայում, իրավիճակը փոխվելուց հետո, իր տիրապետությունը տարածել Հարավային Կովկասի վրա և դրա համար պլացդարմներ էր ստեղծում: Հետագայում, բնականաբար, կպայքարի նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի համար: Սակայն այս փուլում դեռևս զբաղված է Նախիջևանով և Աջարիայով:
Կարելի է ասել, որ Կարսի պայմանագիրը կամաց-կամաց գնում է պատմության գիրկը:
Ինչ հետևություն ենք կարող անել:
Հետևությունը պարզ է, Արցախի խնդիրը պարտադրված էր մեզ: Արցախի շնորհիվ մենք փաստորեն կարողացանք Թուրքիայի ախորժակը զսպել և ժամանակավորապես սառեցնել նրա առաջխաղացումը դեպի Հարավային Կովկաս: Խնդիրը Արցախը չէ: Ճիշտ հակառակը, Արցախը Հայաստանի գոյատևման շանսն է: Դեռևս:
Հիմնական իրադարձությունները դեռևս առջևում են: Այս պահին մեր հիմնական հարցադրումը այլ բնույթի է. արդյոք այս իշխանությունը կարող է համախմբել հանրությանը ծանր փորձությունների ժամանակ և արդյոք կարող է զարգացման հնարավորություններ մեզ տալ: Պատասխանը կարծես թե բացասական է:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.