Վերջին 2 օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագծին հակառակորդի կրակոցից զոհվել են 4 և վիրավորվել 2 ժամկետային զինծառայողներ: Ի՞նչն է հակառակորդի ակտիվացման պատճատը, ի՞նչ պետք է անի հայկական կողմը հակառակորդին զսպելու համար: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Globnews.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
«Ոչ ոք չի կարող որևէ կոնկրետ երաշխիք տալ, որ սա՝ որպես ադրբեջանական կողմի սադրանք, վերջինը կլինի, այնպես որ՝ պետք է պատրաստ լինենք դիմակայելու: Պատերազմը չի ավարտվել, պարզապես լինում են օրեր, երբ հակառակորդն էլ ավելի է ակտիվանում»,- նշեց Համբարյանը:
Մեր զրուցակիցն Ադրբեջանի ակտիվացումը կապում է երկրում առկա արտաքին և ներքին բազում խնդիրների հետ. «Ադրբեջանը փորձում է սեփական հասարակության ուշադրությունը շեղել երկրի ֆինանսական ոլորտում տեղի ունեցող վայրիվերումներից: Իսկ մենք անընդհատ պետք է պաշտպանողական դիրքերից հանդես գանք, ինչն ուղղակիորեն անընդունելի է»:
Համբարյանի խոսքով, հակառակորդը կիրառում է ահաբեկչական գործողություններին բնորոշ քայլեր, իսկ ահաբեկիչների դեմ պայքարը մեկն է. «Մենք պետք է կիրառենք Իսրայելի օրինակը, այն է՝ հակառակորդի խաղաղ բնակավայրերի զանգվածային ռմբակոծություն: Խաղաղ բնակչությունը պետք է ինքը պայքարի իր տարածքում գործող ահաբեկչական կազմավորումների դեմ, քանի որ վերջիններս վտանգում են իրենց կյանքը»:
«Հայկական կողմին մնում է ընդամենը մեկ բան՝ ադրբեջանական բնակավայրերը շեշտակի ռմբակոծել: Այդ դեպքում տեղի բնակչությունը կպարտադրի դադարեցնել ահաբեկչական գործողությունները: Այլ տարբերակ չկա: Եթե նկատում եք, հայկական կողմը միշտ ադրբեջանական քայլերին համապատասխան հակաքայլեր է արել, և հակառակորդը մեծաքանակ զոհեր է տվել: Սակայն դա ոչինչ չի փոխել, քանի որ Ալիևի համար իր զինվորի կյանքը ոչինչ է»:
Ինչ վերաբերում է դիվանագիտական քայլերին, Համբարյանը նշեց, որ պաշտոնական Բաքուն հաշվի չի նստում ոչ մեկի հետ: «Իրենց վերջին հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ Բաքուն զինադադարը խախտում է, և դրանից հետո ադրբեջանական կողմը նորից դիմեց սադրանքների»,- եզրափակեց Համբարյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.