galatv.am-ի թղթակցի հարցերին պատասխանում է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ըստ Արցախի նախագահի մամլո խոսնակի՝ ներկայումս իրավիճակը սահմանին վերահսկելի է, ու պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը:
Կմնա՞ արդյոք անպատասխան թշնամու այս գործողությունը, Դ. Բաբայանն ասաց. «Հակառակորդի բոլոր նման քայլերը, սադրանքները ճնշվել են, ճնշվում են ու ճնշվելու են: Տեղի ունեցածը մեզ համար մեծ ողբերգություն է, բոլորիս համար, որ զոհվեցին մեր երիտասարդ տղաները, սա բոլորիս համար անձնական կորստի պես մի բան է, ու բոլորս էլ սգում ենք, մեր հակառակորդը նույնն է՝ հանցավոր, ֆաշիստ»,- ասաց Դ. Բաբայանը:
Այս միջադեպը սահմանին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան ու Արցախ այցելությունից անմիջապես հետո: Մինսկի խումբն առաջիկայում նախատեսում է այցելություն նաև Բաքու: Դավիթ Բաբայանն ասում է, թե հակառակորդը սովորաբար նմանատիպ այցելությունների նախօրեին ու դրանցից հետո է ակտիվանում.
«Սա անտրամաբանական է, բայց դա այդպես է, և նման այցերի ժամանակ, և այցերից հետո խախտում են հրադադարի ռեժիմը, հիմա պետք է գնան Բաքու: Մինչ այդ Ալիևն է խոսում՝ աննորմալ գաղափարներով է հանդես գալիս, մինչ այդ Էրդողանը՝ ահաբեկիչների գլխավոր հովանավորներից մեկը, նույնպես քննադատեց Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, սա մի ընդհանուր շղթա է ու առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց դա այդպես է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել միջադեպը սահմանին. «Սա անմիջական գործողություն է, նրանք հեռավորությունից կրակել են, օգտագործել են նռնականետեր ու ականանետեր, ինչպես անում է ահաբեկիչը»,- եզրափակեց Արցախի նախագահի մամլո խոսնակը:
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.