Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության բանակի հայտնած լուրերն այն մասին, որ հայկական կողմից երեկ երեկոյան 5 զինվոր է զոհվել:
«Այն, ինչ մենք հայտնել ենք, դա է իրականությունը, մնացածն իրականությանը չի համապատասխանում»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Հասրաթյանը:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Արցախ ՊԲ-ն հայտնեց, որ ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997 թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997 թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997 թ.):
Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն, մինչդեռ, հայկական կողմն ունի ոչ թե 3, այլ 5 կորուստ. այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ծանր վիրավորներից երկուսը մահացել են ավելի ուշ:
Ըստ տեղեկության՝ կա նաև մի քանի վիրավոր, որոնք հոսպիտալացվել են:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը հրաժարվեց վիրավորների մասին որևէ տեղեկատվություն տրամադրելուց:
Տեղեկացնենք, որ երկու վիրավորի մասին շրջանառվող լուրերը մեզ հետ զրույցում հաստատել է ազատամարտիկ Վահան Բադասյանը, վստահեցնելով, որ նրանց վիճակը գնահատվում է բավարար:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.