«Ռեալ մենք պատերազմի մեջ ենք, պարզապես այն առանձին օրերին թեժանում է, հետո՝ ավելի հանգիստ է, բայց մենք պատերազմական գործողությունների մեջ ենք: Անցյալ տարի ապիլից հետո Ադրբեջանը հայտարարեց պատերազմ և շարունակում է այդ պատերազմը տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևերով: Նույնիսկ այս տարվա ապրիլի 28-ին, երբ Ռուսաստանը նախաձեռնեց հանդիպում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, հակառակորդը դրանից երկու օր առաջ սպանեց մեր զինվորին, նույն քայլը կրկնեց նաև հանդիպման օրը, ևս մեկ զոհ ունեցանք»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով, նախօրեին Ադրբեջանի կողմից իրականացրած սադրիչ գործողություններին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ, և 2 վիրավոր: Արցախի Հանրապետության պաշտպանության մամլո ծառայությունն այսօր հայտնել է ևս մեկ զոհի մասին: Քաղաքագետը նշում է, որ մեր հանրությունը պետք է ֆիքսի այդ փաստը, որ մենք պատերազմի մեջ ենք, քանի որ դրանից բխում են մեր գործողությունները:
«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ցանկանում է ցանկացած գնով ստատուս քվոն փոխել: Նրանք հակված չեն բանակցել, Ադրբեջանը չի ցանկանում Վիեննայի համաձայնություններն իրականացնել՝ վստահության մթնոլորոտի ստեղծում, վերահսկում՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում: Իրենց նպատական է միակողմանի զիջումների գնալ: Այսօր դա է Ադրբեջանի քաղաքականությունը»:
Ստեփան Գրիգորյանն ասում է, որ հայկական կողմը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի՝ ռազմական և դիվանագիտական ոլորտում: Անդրադառնալով հունիսի 19-ից Անդրբեջանում իրականացվելիք հերթական լայնամասշտաբ զորավարժություններին, վերլուծաբանը նշեց. «Ակնհայտ է, որ իրենք ցանկանում են բանակի մարտունակությունը բարձրացնեն, ցանկանում են ուժով լուծել Արցախի հարցը, դա է պատճառը, որ զորավարժություններ են իրականացնում:
Տարբեր մեխանիզմներ օգտագործում են բանակն ուժեղ դարձնելու համար, բացի այդ՝ զորավարժությունները միշտ իրենք օգտագործում են, որ կուտակումները՝ զենքի, զինամթերքի, ուժեղացվեն Հայաստան-Արցախ շփման գծում»: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը չի հարգում միջազգային խաղի կանոնները, և պատրաստ է ամեն ինչի գնալ. «Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի պատասխան տանք Ադրբեջանին»: Խոսելով քառօրյա պատերազմի մասին, քաղաքագետն ասաց. «Ապրիլյան պատերազմի վերսկսման վտանգ միանշանակ կա: Ադրբեջանը ցանկություն ունի նորից սկսել, սակայն չգիտի թե ինչպես է արձագանքելու միջազգային հանրությունը: Նրանք միայն դրանից են վախենում, բայց պատրաստ են պատերազմի»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.