Հունիսի 12-ին Նախիջևանում սկսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ոչ միայն ուժի ցուցադրություն են՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի հետ, այլև, կարելի է ասել, Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական իմաստով ուժեղացնում են Հայաստանի շրջափակումը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ առաջին հերթին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պիտի հետևություններ անի թուրք-ադրբեջանական զորավարժությունների փաստից: Բայց կա նաև հարցի քաղաքական կողմը՝ հաշվի առնելով Նախիջևանի ոչ միայն աշխարհագրական դիրքը, այլև յուրահատուկ պատմական ենթատեքստն ու քաղաքական կարգավիճակը: Առաջին Հանրապետության տարիներին Նախիջևանը մտել է Հայաստանի կազմի մեջ՝ միջազգայնորեն ճանաչվելով Հայաստանի անբաժանելի մաս:
Լևոն Շիրինյանը հիշեցնում է 1920թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի միջև ստորագրված Երևանի կամ Դրո-Լեգրան դաշնագիրը, որով Հայաստանը հայտարարվում էր խորհրդային հանրապետություն: Այս պայմանագրի 3-րդ հոդվածում նշվում է, որ խորհրդային Ռուսաստանը և խորհրդային Ադրբեջանը ճանաչում են Նախիջևանը և Զանգեզուրը որպես Հայաստանի անբաժանելի մաս: Սակայն 1921թ. Մոսկվայում քեմալականների և բոլշևիկյան իշխանությունների կողմից ստորագրված պայմանագրով Նախիջևանը ինքնավար հանրապետության կարգավիճակով անցնում է Ադրբեջանին՝ Թուրքիայի և Ռուսաստանի խնամակալության ներքո:
Ելնելով այս հանգամանքից՝ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը պիտի բարձրացնի Նախիջևանի հարցը Ռուսաստանի Դաշնության առաջ՝ պահանջելով Երևանի դաշնագրի կետերի իրականացում: Մեր զրուցակցի խոսքով՝ Երևանի դաշնագիրը միակ փաստաթուղթն է, որն այդ շրջանում Ռուսաստանը ստորագրել է Հայաստանի հետ՝ որպես պետության:
«Ռուսաստանը փաստորեն դրժել է իր խոստումը և նվիրաբերել է Նախիջևանը թուրքերին: Հայաստանը պիտի բարձրացնի այս հարցը Ռուսաստանի Դաշնության առաջ՝ որպես խորհրդային Ռուսաստանի իրավահաջորդի, թե ինչո՞ւ չի աշխատում Երևանի դաշնագիրը: Արտգործնախարարությունը պետք է ուղիղ խոսի ռուսական կողմի հետ այս պայմանագրի շուրջ: Դիվանագիտական ճնշումն անպայման պիտի լինի:
Առաջարկում եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը դիմի նաև առաջին Հանրապետությունը ճանաչած բոլոր պետություններին, որ Նախիջևանը ոչ միայն անեքսիայի է ենթարկվել, այլև այնտեղից արտամղել են հայկական բնակչությանը: Բայց Հայաստանը Ռուսաստանի հետ երկխոսության հարց ունի»,- հայտարարեց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայությունը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի դեմ. «Նախիջևանը Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որը անեքսիայի է ենթարկվել: Նախիջևանը հանգույց է, միայն տարածք չէ: Նրանք նստել են երկաթուղային հանգույցի վրա: Իմիջիայլոց, այս հարցով կարելի է դիմել նաև Իրանին՝ դուք համաձա՞յն եք, որ այդ խաչմերուկի կիզակետում թուրքական զինուժ է նստած: Սա ուղղված է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության, երկրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Դա նույնիսկ ուղղված է Ռուսաստանի հեռանկարային շահերի դեմ, բայց ռուսները, ինչպես հաճախ է լինում, այսօր կարող են ծախել իրենց շահերը հանուն թուրքերի շահերի բավարարման»:
Քաղաքագետը այս համատեքստում կարևոր է համարում հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման դերակատարությունը՝ միաժամանակ ասելով, թե ինքը կողմ է եղել Հայաստանի ու Ռուսաստանի միջև համատեղ, ոչ թե միացյալ զորախմբի ստեղծմանը. «Ասել եմ, նորից պնդում եմ, որ միացյալ զորախումբը գործելու է ՌԴ հրամանատարության հրամանով Ռուսաստանին պետք եղած ժամանակ»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.