Հակամարտության գոտում մշտական լարվածության պահպանումը, ըստ էության, Ադրբեջանի արձագանքն է իր իսկ արտաքին գործերի նախարարության եւ ղեկավարության անհաջող դիվանագիտական գործունեությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն՝ անդրադառնալով հունիսի 16-ին և 17-ին ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքներին, որոնց արդյունքում չորս հայ զինծառայող է զոհվել:
«Ադրբեջանը փակուղի է մտել բոլոր ուղղություններով: Նրանք չեն կարող համաձայնության գալ, եւ այդ իրադարձությունները տեղի են ունենում համանախագահների՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին Ստեփանակերտ եւ Երեւան այցելելուց հետո: Իրավիճակի սրման այս դեպքը միտված է բանակցային գործընթացի տապալմանը: Այն պայմանները, այն օրակարգը, որ առաջարկում են համանախագահները, եւ որը քննարկվում է այժմ եւ քննարկվել է Ստեփանակերտում եւ Երեւանում, ձեռնտու չէ Ադրբեջանին: Նա գնում է սրման ճանապարհով՝ այս կերպ սադրելով Արցախին զինված հակամարտութան»,-ընդգծեց նա:
Հարցին, թե ի՞նչ է Ադրբեջանը ցանկանում ասել վերջին ամիսներին արդեն երկու անգամ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններով, քաղաքագետը պատասխանեց. «Հենց այդ զորավարժությունները ներքին ցուցիչներն են այն բանի, որ Ադրբեջանը ուժային հակամարտությունը դիտարկում է որպես գլխավոր, այսինքն՝ հրապարակայնորեն է դա ցուցադրում, սակայն իրականում այն միջոցներից մեկն է ճնշում գործադրելու Ստեփանակերտի եւ Երեւանի վրա, որպեսզի բանակցային գործընթացում հասնեն զիջումներ: Ես անկեղծորեն դեռ չեմ կանխատեսում ինչ-որ լուրջ զինված հակամարտութուն, քանի գնում է դիրքերի հստակեցման հետ կապված պայքար:
Հայաստանը չպետք է տուրք տա սադրանքների եւ ամեն դեպքում պետք է «խաղադրույք կատարի» քաղաքական-դիվանագիտական կարգավորման վրա: Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե այս մեխանիզմը գործի, ապա միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:
Հունիսի 16-ի երեկոյան՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ երեք զինծառայողներ:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 16-ին հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.