«Մեր տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39-ամյա Կարեն Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը։ Նրան ձերբակալել են։
Եվ այսպես, Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։ Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով։ 2015թ-ի սեպտեմբերի Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին։ Հիմնական թեկնածուներ մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին։ Հաղթեց մարզպետի թեկնածուն։ Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»։
Մեկ տարի առաջ կիսագողական ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» աստրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։ Մինչ օրս նա հետախուզման մեջ է։ Եվ ահա երկու օր առաջ Վահագն խմբին հարող Վալերի՝ (Վալոդիկ) Դավթյանը այսպես վրեժ լուծեց»։
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.