Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տապալվեց Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը, որը նվիրվում էր բալետի ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին։
Չնայած լեփ-լեցուն դահլիճին, արտասահմանից ժամանած հյուրերին՝ նավագախումբը վերջին պահին որոշել է չնվագել, բալետի դերասաններն էլ բեմում են եղել, տեսել են՝ նվագախումբը չի նվագում, իրենք էլ լքել են բեմը։ Բալետի դերասանները, մեր տեղեկություններով, նվագախմբի որոշմանը նախապես ծանոթ չեն եղել, և իրենց համար էլ է անակնկալ եղել։
Բարձրախոսով հայերեն հայտարարվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով ներկայացումը հետաձգվում է, հյուրերը սկսել են լքել դահլիճը։ Ընդ որում, մեր աղբյուրը պատմում է՝ քանի որ հայտարարվել է միայն հայերեն, ներկա արտասահմանցի հանդիսատեսները չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ինչու են բոլորը լքում դահլիճը, մտածել են՝ ահաբեկչություն է, և խուճապահար հեռացել։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը արդեն հայտարարել է, որ վաճառված բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։ Նաև նշվում է, թե բոյկոտի կազմակերպիչներն աշխատանքից կրճատված 10 աշխատակիցներն են։
Ընդգծենք, որ տեսականորեն այդ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը, սակայն խնդիրը միայն այդ 10 աշխատակիցները չեն։ Այն բանից հետո, երբ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խորհրդական, Ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է նաև տնօրեն՝ փաստորեն համատեղությամբ զբաղեցնելով Արզումանյանի պաշտոնը, ինչը նման մեծ թատրոնի համար բավականին դժվար է։
Կարելի է ասել, որ թատրոնն այժմ տնօրեն կամ ղեկավար, որպես այդպիսին, չունի, և երեկ էլ վերջին պահին, երբ նվագախումբը հրաժարվել է նվագել, ոչ ոք չի եղել, որ նրանց հակառակը պարտադրի։ Խնդիրը բնավ Կոնստանտին Օրբելյանը չէ, որը շատ հարգված և սիրված է աշխատակիցների կողմից, պարզապես վերջինիս համար բավականին դժվար է համակարգել ողջ աշխատանքը՝ կատարել և՛ գեղարվեստական ղեկավարի, և՛ տնօրենի պարտականություններ։ Արդյունքում՝ աշխատանքից ազատվում կամ ընդունվում են մարդիկ, առաջանում են ներքին տարաձայնություններ, դժգոհություններ, այսօրինակ բոյկոտներ, որոնք կառավարելը մեկ հոգու համար անհնար է դառնում։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.