Դա ռազմական հեղաշրջման փորձ էր, ոչ թե հայկական հետախուզության գործը, հայտարարել է ադրբեջանցի լրագրող, քաղաքական վտարանդի Բեյդուլլա Մանաֆովը, անդրադառնալով Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, որոնց ընթացքում հայկական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար մեղադրվել են ադրբեջանական ԶՈՒ հարյուրավոր զինվորականներ:
«Պաշտպանության նախարարն ու շտաբի պետը բացահայտել են հեղաշրջման փորձը: Նրանք զեկուցել են գերագույն գլխավոր հրամանատարին: Նա իր շրջապատի հետ խորհրդակցել է եւ հրահանգել տեղի ունեցածը ներկայացնել որպես հայկական հետախուզության ձեռքի գործը», հայտարարել է Մանաֆովը:
Նրա խոսքով, ծրագրվում էր երկրի նախագահի ու նրա մերձավոր շրջապատի, ՊՆ վերնախավի, կառավարության անդամների եւ որոշ պատգամավորների ձերբակալությունը:
Զինվորականներին չի հաջողվել իրականացնել ծրագիրը, քանի որ նրանց շարքերում կար մատնիչ, ասել է լրագրողը, ով Ադրբեջանի ժողովրդական ճակատի փոխնախագահի եւ Թբիլիսիից առեւանգված լրագրող Մուխտարլիի ձերբակալությունը կապում է այս իրադարձությունների հետ:
Մինչ Մուխտարլիի ձերբակալությունը, ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ալիեւի դեմ հեղաշրջում է պատրաստվում Թբիլիսիում, որտեղ գտնվում է ընդդիմադիր շտաբը:
Ադրբեջանում ներքին հեղաշրջումների ու Ղարաբաղյան պատերազմի փուլերի միջեւ ակնհայտ կապ կա: Թվարկենք մի շարք իրադարձություններ:
1992 թ. մայիսի 14-15-ին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ստորաբաժանումները գրավել են կառավարական շենքերը եւ հայտարաել իշխանությունը վերցնելու մասին: Մութալիբովը հրաժարական է տվել ու հեռացել երկրից: Դա տեղի է ունեցել Շուշիի ազատագրումից հետո:
1993 թ. հունիսին ազգային բանակի նախկին գնդապետ Սուրաթ Հուսեյնովը զինված ապստամբություն բարձրացրեց Ժողովրդական ճակատի դեմ, տանկային արշավ իրականացնելով Գանձակից Բաքու: Էլչիբեյը պաշտոնանկ եղավ ու փախավ Նախիջեւան: Իշխանության անցավ Հեյդար Ալիեւն ու վարչապետ նշանակեց Հուսեյնովին: Դա այն շրջանն էր, երբ հայկական ուժերն անցել էին հարձակման ու մեկը մյուսի հետեւից շրջաններ էին ազատագրում:
1994 թ. հոկտեմբերին Հուսեյնովը եւ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը պետական հեղաշրջման փորձ արեցին, սակայն տապալվեցին, ինքը Հուսեյնովը լքեց երկիրը: Այդ տարվա մայիսին Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը կնքել էին զինադադարի համաձայնագիրը:
1995 թ. մարտին Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գնդապետ Ռովշան Ջավադովի գլխավորությամբ կրկին ապստամբություն բարձրացրին Հեյդար Ալիեւի դեմ: Գրոհի արդյունքում սպանվեց Ջավադովը եւ եւս 50 ոստիկան: 1995-ի մարտին հաստատվեց Ղարաբաղում զինադադարի համաձայնագիրը:
Արդյոք Ադրբեջանում վերջին շրջանի իրադարձությունները նախանշում են նոր փուլ Ղարաբաղյան հակամարտության ասպարեզում: Եվ ո՞վ կարող էր կանգնած լինել հավանական հեղաշրջման փորձի հետեւում՝ ամերիկացիները, ռուսները, Իսրայելը, Թուրքիան, գուցե Մեհրիբան Ալիեւան:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.