«Ես կարծում եմ, որ դրանք ձեւական քայլեր են, որոնք չեն բերի խնդրի լուծմանը։ Ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ շատ քայլեր ձեւական են արվում, որոնք միայն ինչ-որ գործունեության կամ առաջընթացի իմիտացիա են ստեղծում, եւ ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Իրադրությունը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ լուծումների հույս ունենալ։
Քանի դեռ Ռուսաստանն առնչություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությանը, խնդիրը լուծում չի ստանա, քանի որ Պուտինի կառավարությունը շահագրգռված է հակամարտության որոշակի աստիճանի պահպանմամբ, շահագրգռված է, որ Ռուսաստանի շուրջը լինեն լարվածության օջախներ, որոնցում Կրեմլը կարող է մասնակցել այս կամ այն կերպ»,- մեր թղթակցին ասել է խորհրդային այլախոհ, ռուս իրավապաշտպան, լրագրող եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը, սակայն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, իսկ վերջերս հայտարարվեց միջնորդների կողմից նոր պայմանավորվածության ձեռքբերման մասին, որ միջազգային դիտորդների թիվն ավելանալու է 7-ով։
Ըստ նրա՝ ռուսական ազդեցության շրջանակից դուրս գալը բավականին բարդ է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի դեպքում, եթե նրանք իսկապես հետաքրքրված են այդ խնդիրը կարգավորելու հարցում.
«Բայց որեւէ այլ ելք ուղղակի չկա։ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, եւ ամեն դեպքում այս հակամարտությունը կպահի առնվազն «ծխացող» վիճակում՝ սրելով այն ժամանակ, երբ դա քաղաքականապես ձեռնտու կլինի Կրեմլին։ Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, եւ ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը։
ՌԴ իշխանությունները հետաքրքրված են, որ իրենց սահմանների մոտ հակամարտություններ լինեն, եւ իրենք իբրեւ թե կարգավորողի դերում հանդես գան։ Թե ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, բավականին բարդ է, որովհետեւ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, կարծում եմ՝ Հայաստանն ավելի շատ, կապված է ռուսական տնտեսությանը, ռուսական քաղաքականությանը։
Կարծում եմ՝ ճիշտ ուղին այդ կապերի նվազեցումն ու թուլացումն է եւ ավելի շատ անկախության ձեռքբերումը՝ գուցե երկրի արտաքին քաղաքականությունում ավելի շատ շեշտադրում անելով դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարական երկրներ, որոնք սկբունքորեն կարող են աջակցել Հայաստանին։ Բայց դա պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքական որոշումը»,- ասել է ռուս գործիչը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.