Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները` Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան։
Հայաստանը ներկայացնող 13-ամյա Անահիտ Ադամյանն Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Tert.am Life–ի հետ զրուցում Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ մրցույթի ժամանակ թոռնուհին փայլուն ելույթ է ունեցել։
«Թե՛ առաջին օրվա, թե՛ երեկվա ելույթներն ուղարկել են մեզ, տեսել ենք։ Սկզբից ևեթ թոռնուհուս դրական էի տրամադրում մրցույթին, ոգեշնչում էի, խորհուրդներ տալիս, թե ինչպես պետք է իրեն պահի, ինչ պետք է անի և այլն։ Ինքն էլ ուշադիր լսում էր։ Այստեղ էլ, երբ մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին, շատ խորհուրդներ էի տալիս և ասում, որ մեր պատիվը պետք է բարձր պահի։ Նա էլ ոգևորվում էր դրանով։ Շատ գոհ եմ իր կատարումներից, քանի որ շատ մեծ դիապազոն ունի ու ճաշակով է։ Լև Լեշչենկոն էլ մրցութային առաջին օրն ասաց` ինչ գեղեցիկ մելիզներ ու հզոր ձայն ունի։ Ժյուրիի անդամները հիմնականում ժողովրդական երգիչներ էին»,– ասաց Աշոտ Ղազարյանը։
Վերջինս նշեց, որ 300–ից ավելի դիմորդ է եղել, սակայն ընտրվել են 11–ը։ «11–ից միայն Անահիտն ու Ռուսաստանի ներկայացուցիչը` Արինան են ժյուրիի կողմից միայն ամենաբարձր 10 միավորները ստացել։ Հաղթանակը, իհարկե, անսպասելի էր, քանի որ մտածում էի` 2–րդ կամ 3–րդ հորիզոնականները կզբաղեցնենք։ Չնայած իր ուժերի վրա վստահ էի, կասկածում էի, որ առաջին պատվավոր մրցանակը կստանա։ Ի վերջո, Ռուսաստանից 3 մասնակից կար»,– հավելեց փոքրիկ երգչուհու պապիկը։
Պարոն Ղազարյանը նշեց, որ հուզվել է` թոռնուհու կատարումը դիտելիս։ «Տեսանյութերը, որ դիտում էի աչքերիցս արցունք էր գնում, բայց այնպես էի անում, որ կինս չնկատի։ Չէի կարողանում զսպել հուզմունքս։ Հպարտ եմ նրա բոլոր հաջողություններով»,–նշեց դերասանը։
Ի դեպ, նա մեզ տեղեկացրեց, որ շուտով Անահիտը վերադառնալու է Հայաստան նկարահանվելու նոր նախագծում։
Հիշեցնենք, որ Անահիտը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.