Մինչ Հայաստանում քննարկվում է «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի՝ (նույն ինքը՝ Արտյոմ Հարությունյան) Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի սպանության պատվերին հնարավոր առնչությունը, Ռուսաստանում ընթանում է նրա եղբոր՝ Արմեն Կանևսկոյի, բանդայի գործով քննությունը:
Ի դեպ, հայաստանյան մամուլում վարկած է առաջ քաշվում առ այն, որ Դոն Պիպոյի սպանության պատվիրատուների հետքերը տանում են դեպի Արմեն Կանևսկոյը, ինչը գուցե շփոթմունքի արդյունք է, քանի որ հանգուցյալը չէր կարող պատվեր տալ:
Եվ այսպես, ըստ ռուսաստանյան մամուլի, քննությունն ապացուցել է Արմեն Կանևսկոյի կազմակերպված հանցավոր դաժան խմբի անդամների մասնակցությունը մի շարք ծանր հանցագործությունների կատարմանը: Ինքը՝ բանդայի առաջնորդը, «օրենքով գող» Արմեն Հարությունյանը (Արմեն Կանևսկոյ) մահացել է բանտարկության մեջ՝ մի քանի տարի առաջ: Սակայն քննության ներքո հայտնվել են նրա ձեռքի տակ գտնվողները՝ Օլեգ Վանչենկոն, Էրնեստ Լալաբեկովը, Մանուկ Թորոսյանը և Ալեքսանդր Ժիգալկոն: Նրանց մեղսագրվում է բանդիտիզմի, չորս անձի սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներ: Ի դեպ, վկաները սկսել են ցուցմունքներ տալ բանդիտների դեմ, իսկ հավաքված հանցանշանները թույլ են տվել որոշել յուրաքանչյուրի դերը հանցագործությունների կատարման մեջ:
Բանդան իր մասին հայտ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում դեռևս 90-ականների վերջերին: Այդ ժամանակ էլ 1997թ. թագադրված ու ազատություն դուրս եկած Արմեն Հարությունյանը որոշել է վերջ դնել մանր հանցագործություններ կատարելուն և իր տակ ճխտել Կրասնոդարի երկրամասը: Դրա համար նրանից այնքան էլ շատ բան չէր պահանջվում՝ գտնվելով Դեդ Հասանի պաշտպանության ներքո, Արմեն Կանևսկոյը շատ ավելի շատ ռեսուրս ուներ, քան մյուս կազմակերպված հանցավոր խմբերը: Նա իր բրիգադում կոշտ կերպով կարգապահություն էր պահպանում: Որևէ պարտազանցության համար բանդայի անդամներին դաժանորեն պատժում էին, էլ չասած շորթումների զոհերի մասին:
Հաճախ ձեռնարկատերերը իրենց փողերի հետ միասին փոխանցում էին բանդիտներին նաև իրենց բիզնեսը: Կոռումպացված ուժային կառույցները ուշադրություն չէին դարձնում նման դեպքերի վրա, Դեդ Հասանը մեծ փողեր էր վճարում ուսադիրներով փոխակերպուկներին, որպեսզի Կրասնոդարի երկրամասը մնար իր վոտչինան: Բացի Կանևսկոյից, Ուսոյանն այստեղ ուներ նաև այլ նայողներ, որոնք նույնպես անարգել գործարարների հանդեպ հանցագործություններ էին գործում:
Հարությունյանի բանդան ուներ իր շտաբ-բնակարանը, որտեղ հավաքվում էին մասնակիցները ծագած խնդիրները քննարկելու, ինչպես նաև բանդիտական առօրյայից հետո լիցքաթափվելու համար: Որպես նման վայր նրանց համար ծառայում էր «Շամբալա» կազինոն: Ինչպես հայտարարել են վկաները, բանդայի տրամադրության տակ կար տարբեր տեսակի հրազեն, ինչպես նաև նռնակներ:
Զենքն օգտագործվում էր բանդային անցանկալի մարդկանց վերացնելու համար:
Դրանցից մեկը դարձավ գործարար Սուրեն Եղիազարովը, ով Նովոկուբանսկոյե ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատերն էր: Արմեն Կանևսկոյը ձեռնարկատիրոջը դրեց իր կրիմինալ տանիքի տակ, պարտավորեցնելով նրան ամեն ամիս վճարել 30 հազար դոլար: Մեկ անգամ վճարելուց հետո Եղիազարովը հասկացավ, որ չի ձգի նման հարկահանություն և դադարեց այն վճարել:
Արմեն Կանևսկոյը հրամայեց իր մարդկանց սպանել գործարարին: Հաշվեհարդարը երկար սպասեցնել չտվեց: 2007թ. հունվարի 30-ին Սուրեն Եղիազարովը սպանվեց Ույուտ սրճարանում երկու մարզիկների հետ միասին, ովքեր թիկնապահների դեր էին կատարում: Գնդակահարությունից հետո նրանց մարմինները թաքցրեցին: Այդ սպանության հանցակից դարձավ սրճարանի տեր Սերգեյ Խաչատուրյանը: Հենց նրա վրա դուրս եկան օպերատիվ աշխատողները՝ այս հանցագործությունը քննելիս:
Ինչպես հայտնել է աղբյուրը, ուժայինները պատրասվում էին ձերբակալել Խաչատուրյանին, որպեսզի նա հանձնի բանդիտներին, սակայն Արմեն Կանևսկոյը վտանգի հոտ առավ և հրամայեց սպանել Սերգեյ Խաչատուրյանին: Նրան սպանեցին՝ գլխին արձակված կրակոցով, իսկ մարմինը թաքցրեցին: Միայն 8 տարի անց հաջողվեց հայտնաբերել նրա դիակի մնացորդները: Խաչատուրյանի մարմինը գտնվում էր բետոնապատ փոսի մեջ՝ մայթի սալահատակի արտադրության գործարանի տարածքում:
Ինքը՝ Արմեն Հարությունյանը, կալանավորվեց 2010թ. ծանր հանցագործության համար, սակայն արդեն մի երկու ամիս անց մահացավ շաքարախտից:
Մնալով առանց պարագլխի՝ բանդան շարունակեց կատարել իր հանցագործությունները, բայց շուտով կազմակերպված հանցավոր խմբի հիմնական անդամները կալանավորվեցին:
Այժմ նրանց ճակատագիրը որոշվում է Կրասնոդարի երկրամասային դատարանում: Ինչպես ասում են աղբյուրները, Կանևսկոյի բանդան առնչություն ունի Կրասնոդարի երկրամասի տարածքում կատարված և մինչև այժմ չբացահայտված ավելի քան 20 առանձնապես ծանր հանցագործությունների հետ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.