Երբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի և ազնիվ քաղաքական գործչի՝ կոռումպացված ղեկավարների իշխանության տակ մի քանի տասնամյակ գտնվելուց հետո:
Սակայն, ժամանակի ընթացքում, Էրդողանը և նրա իսլամիստական կուսակցության («Արդարություն եւ զարգացում») համախոհ առաջնորդներն հետզհետե դարձան կոռումպացված… Ագահությունը փոխարինեց նրանց բարեպաշտությանը, և դժվար էր դիմակայել մեծ փողերի գայթակղությանը: «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես» արտահայտությունը ճշգրիտ կերպով նկարագրում է Էրդողանի վերափոխումը կոռումպացված և բռնակալ ղեկավարի:
Էնդրյու Ֆիշմանը, theintercept.com կայքում տեղադրված ծավալուն հոդվածում, բացահայտում է Էրդողանի ընտանիքի կողմից 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալու արտասովոր հանգամանքները, գաղտնի օֆշորային համաձայնագրով… Այս սենսացիոն բացահայտումը ի հայտ է եկել Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումից մի քանի տարի անց, երբ նա որդուն խորհուրդ էր տվել, թե ինչպես թաքցնել խորհրդավոր ձևով իր ձեռք բերած հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Ըստ Ֆիշմանի՝ նավթատար նավը Էրդողանին նվիրել է ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովը դեռևս 2008 թվականին, ինչպես բացահայտել է Եվրոպական հետաքննական համագործակցություն (EIC) ցանցը, որի կազմի մեջ մտնում են 49 լրագրողներ՝ 16 երկրների 13 լրատվամիջոցներից: «Մանսիմովը երկու տարի առաջ դարձել էր Թուրքիայի քաղաքացի և ընդունել Մուբարիզ Ղուրբանօղլու թուրքական անունը, ենթադրաբար Էրդողանի առաջարկությամբ», տեղեկացնում է Ֆիշմանը: Զարմանալի չէ, որ «գործարքը կնքելուց հետո, նրա գործարար կապերը լայն թափ ստացան Թուրքիայում, այդ թվում՝ շահավետ պայմանագրեր կնքվեցին պետական ընկերությունների հետ»:
Մանսիմովը մտերմացել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և որպես Ստամբուլի «Թրամփ Թաուեր»-ների խոշոր ներդրող, նա հրավիրյալ հյուրերի թվում էր այս տարվա սկզբին կայացած նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: «Երբ 2009 թ. Ստամբուլում բացվեց «Թրամփ Թաուեր»-ների 39 հարկանի բնակելի և գրասենյակային համալիրը, Մանսիմովը դարձավ առաջին հաճախորդը՝ գնելով ութ բնակարան, այդ թվում՝ փենթհաուզը», ըստ theblacksea.eu կայքի:
Ֆիշմանի հոդվածը՝ հետաքրքիր և բարդ մանրամասներով Էրդողանին 13 հազար տոննա տարողությամբ նավ նվիրաբերելու մասին, հիմնված է Մալթայի փաստաթղթերի վրա, որոնց հետաքննությունն իրականացվել է EIC-ի գլխավորությամբ, օգտագործելով Մալթայում գործող իրավական, ֆինանսական և կորպորատիվ ծառայությունների մատակարարի 150 հազար գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, ինչպես նաև Մալթայի ընկերությունների պետական գրանցման ցուցակի մաքրազերծված տարբերակը: 2007 թ. Մանսիմովը Ռուսաստանում գնել է «Ագդաշ» նավթատար նավը և այն գրանցել որպես մալթական հոլդինգային ընկերություն՝ Pal Shipping Trader One անունով: 2008 թվականին Մեն կղզու նավահանգստում [Միացյալ Թագավորություն] գրանցված «Բումերզ» ընկերությունը, որը պատկանում է Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանին, եղբորը՝ Մուսթաֆային և փեսային՝ Զիյա Իլգենին, ձեռք է բերել 25 միլիոն դոլար արժողությամբ բոլոր բաժնետոմսերը: «Հաջորդ օրը, ընկերությունը 18.4 մլն դոլարի վարկ է վերցրել՝ ձևակերպված Մանսիմովի կողմից…. Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանսիմովը պարտավորվել է մարել ամբողջ յոթ տարվա վարկը, ավելացրած շահույթը՝ մինչև 2015-ի վարձակալության իրավունքի դիմաց (գնման արժեքի մնացած 7 մլն դոլարը վճարել է Էրդողանի անձնական մտերիմ ընկերը, անհայտ պատճառներով): Մանսիմովի ընկերությունը, որը վերահսկում է Սևծովյան նավթային առաքումների երկու երրորդը, երկարաձգել է լիզինգը մինչև 2020 թ., տարեկան 1.2 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, Մանսիմովի կողմից Էրդողանի ընտանիքին կատարված դրամական փոխանցումները կազմում են 21.2 մլն դոլար»:
Մեկ այլ աղբյուր՝ Sg.news.yahoo.com, Էրդողանի ընտանիքին նվիրաբերված նավթատար նավը գնահատել է 29.64 մլն դոլար: Այս կայքը նաև բացահայտել է, որ «Էրդողանի անձնական մտերիմ ընկերը», որը նավթատար նավի համար վճարել է 7 մլն դոլար, թուրք գործարար Սիթքի Այանն է:
Malta Today թերթը բացահայտել է, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, 2012 թ. ութ ընկերություն է հիմնել Մալթայում՝ խուսափելու համար միլիոնավոր դոլարների հարկ վճարելուց իր ընկերության՝ խոշոր էներգետիկ, տեքստիլ և շինարարական կոնցեռնի՝ Calik Holdings-ի համար, որը միլիարդավոր դոլարների մրցույթներ էր շահել: Նա չորս ընկերություններ էլ բացել էր Շվեդիայում:
Ալբայրաքը՝ Էրդողանի ավագ դուստր Էսրա Էրդողանի ամուսինը, 2011 թ. էլեկտրոնային նամակ է ստացել մի մտերիմ գործընկերոջից, որը նախազգուշացրել է, որ գաղտնի օֆշորային ընկերությունները «հիմնված են ֆինանսական մարմիններին խաբելու վրա. դա ապահով համակարգ չէ: Եթե ֆինանսական մարմինը դա բացահայտի, այն բացասաբար կանդրադառնա [Calik-ի] հեղինակության վրա», հայտնում է Malta Today-ը:
Ի վերջո, պարզվեց, որ Ալբայրաքը կարիք չուներ գաղտնի օֆշորային ցանցի, քանի որ 2015-ին նա Էրդողանի կողմից նշանակվեց որպես Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Նրան հաջողվեց անցկացնել «Հարստության խաղաղության գործողությունը»՝ հարկային համաներում, որը թույլ տվեց Calik Holdings-ին վերադարձնել անսահմանափակ քանակությամբ օֆշորային կանխիկ գումարներ՝ առանց հարկերի…
Malta Today-ը նաև հայտնում է, որ Էրդողանը իր փեսային պատրաստում է որպես իր հաջորդը: Զարմանալի չէ, որ Ալբայրաքն ուղեկցել էր նախագահ Էրդողանին վերջերս Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ժամանակ:
Մալթայում արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների գրանցման պատճառն այն է, որ այս երկիրը «Եվրամիությունում ունի ամենացածր արդյունավետ կորպորատիվ հարկի դրույքաչափը [5%] և դարձել է նախընտրելի վայր հարկերից խուսափելու համար ԵՄ-ում, մինչդեռ, Ֆրանսիայում, օրինակ, կորպորատիվ հարկի դրույքաչափը կազմում է 33,33 տոկոս», ըստ Ֆիշմանի:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.