«Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում արդեն երկրորդ տարին անցկացվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությանը, կարծիք հայտնեց, որ այն թեև լավ իմաստ ունի, սակայն հազար ու մի խնդիրներ ունեցող Հայաստանում դեռ շուտ է նման խնդրով զբաղվելը։
«Ցույց ենք տալիս, որ գնահատում ենք աֆրիկյան կամ այլ ժողովուրդներին մեծ օգնություն բերող անհատներին, բայց մի հատ հայացք սևեռենք, թե Հայաստանի ներսում ինչ է կատարվում, հայ ժողովրդի հետ ինչ է կատարվում, սահմանին զոհվող երեխաների ընտանիքներում ինչ է կատարվում։ Այդ միջոցները, էներգիան ծախսենք Հայաստանի ներսում, մի քիչ մեր վիճակը շտկվի, թշվառությունը, թերսնվածությունը մի քիչ նվազի, հետո գնահատենք աշխարհին», – ասում է Վահան Թումասյանը։
Ըստ նրա, թեև լավ երևույթ է բարություն սերմանող, մարդասիրական գործեր անող անհատներին գնահատելը, սակայն չպետք է հարկ եղածից շատ ուշադրություն սևեռենք այդ մրցանակաբաշխությանը, որը Հայաստանի սահմաններից դուրս մեծ ճանաչում չունի։ «Քանի որ Հայաստանում աղքատությունը և ոչ միայն սոցիալական, այլ մշակութային աղքատությունն այնքան է, որ կոպիտ ասած՝ պարապ ենք, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան իմաստ ունի։ Առհասարակ պետք է մի բան հասկանանք, որ սովորական երևույթ է։ Լավ բան է, բայց շատ սովորական երևույթ է այդ մրցանակաբաշխությունը։ Ամբողջ ազգով ապրելու երևույթ չէ, բայց քանի որ ամբողջ ազգով քիչ անելիք ունենք, տնտեսություն չի զարգանում, աղքատություն է, մշակույթ չի զարգանում, չգիտեմ՝ սպորտը տեղում դոփում է, մարդիկ մեծամասամբ հեռուստասերիալների վրա են նստած և կարծես կայարանում սպասում են իրենց գնացքին․․․Ամբողջ ազգով ինչ-որ բանի ենք սպասում, տա Աստված՝ լավ բանի սպասենք։ Այդ պատճառով էլ՝ կարծում եմ ավելի շատ ուշադրություն դարձրեցինք, քան պետք էր»,- ասում է Վահան Թումասյանը։
Նա ասաց, որ չի նայել մրցանակաբաշխությունն ամբողջությամբ, քանի որ գործով է զբաղված եղել, տնակ էր քանդում, որոշակի դրվագների հետևել է համացանցով։ «Ես սիրում եմ, որ գործողություն արվի Հայաստանում, ոչ միայն դահլիճներում կամ նախագահականում մրցանակներ չշնորհվեն, է հետո՞։ Ամեն դեպքում հովանավորները իրենք են որոշում, թե իրենց գումարը որտեղ ծախսեն, հիմա իրենք մտածել են, որ ․․․ Չչափազանցնեմ, չեմ կարծում Հայաստանից դուրս այդ մրցանակաբաշխությունն ուշադրության կենտրոնում է։Եթե այդ մրցանակաբաշխությունը հնարավոր լիներ ունենար համաշխարհային ազդեցություն, ինչպես ասենք Նոբելյան մրցանակը, ապա ուրիշ ազգեր էլ կանեին, մեզ հաստատ հերթ չէր հասնի։ Ես ինքս այդ գումարները, միջոցները, էդ էներգիան, էդ աշխատանքը ավելի արդյունավետ վայրում կծախսեի։ Երկրի ներսում տնտեսություն կզարգացնեի, որովհետև էդ մարդիկ, որոնք հյուր են եկել և իրականում եթե Հայաստանը տեսնեին, չէ՞ին ասի պարգևատրող կամ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք․ 47-48 տոկոս թշվառություն, աղքատություն, թերսնվածություն է»։
Առավոտ
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.