Օրենքով սահմանված արժեքից ցածր գնով մաքսազերծելու համար Բավրայի մաքսավորները կաշառք են ստացել՝ սենսացիան ոչ թե հանցագործության բնույթն է, այլ բացահայտման փաստը:
Թե չէ՝ ով չգիտի, որ հազարից մեկն է առանց կաշառքի մաքսայինից դուրս գալիս, եւ որ գործարարները սովորաբար իրենք են գործարքի գնում մաքսավորի հետ, չցանկանալով մի քանի «մանեթի» պատճառով ձեւակերպումները ուշացնել, բեռը փչացնել, մի խոսքով՝ բիզնեսը վտանգի տակ դնել։ Այս անգամ գործարքը եւ կոռուպցիոն շղթան հայտնվել են իրավապահների ուշադրության ներքո։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» ձեռնարկողն այս անգամ ոչ թե ԱԱԾ-ն է, ինչը սովորաբար լինում է նման գործերում, այլ ոստիկանները՝ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատողները։ Նրանց տվյալներով, «մի շարք կազմակերպությունների տնօրեններ եւ աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առեւտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ, համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, …մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար տվել են․․․ իսկ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք»: Հենց ոստիկանությունն էլ քրգործ է հարուցել դեպքի առթիվ։ Ի դեպ, վերջերս ոստիկաններն ակտիվորեն հարկային-մաքսային աշխատողներ են բռնում։
Երկու շաբաթ առաջ նույն վարչությունը ձերբակալեց Աշտարակի հարկայինի ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանին՝ տնտեսվարողի իրական շրջանառությունը թաքցնելու կասկածանքով, եւ քրեական գործ հարուցեց։ Այս նոր գործով ձերբակալվածների թվում է գլխավոր պատասխանատուն՝ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը։ Նա Կարեն Կարապետյանի օրոք նշանակված կադրերից էր։ Երկու անգամ է մաքսակետի պետ եղել։ Նշանակումից անմիջապես հետո նա հայտնվեց մեր թերթի էջերում։ «Հրապարակի» աղբյուրը հայտնեց, որ տարիներ առաջ մաքսավորների համար սեմինար էին կազմակերպել, որի մասնակիցների թվում էր նաեւ Երեմ Մարգարյանը։ Նա հյուրանոցում «ջակուզի փարթի» էր կազմակերպել եւ մոռացել էր ջուրը փակել, ինչի արդյունքում Ալրաղացի Լյովի շքեղ օբյեկտում ջրհեղեղ էր սկսվել։
«Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրանց կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»,- այս պատմությունը «Հրապարակի» «թեթեւ» ձեռքով տարածվեց մամուլով մեկ։ Սկանդալից հետո Մարգարյանն ազատվել էր համակարգից։ Իր կամքով, թե ստիպել էին դիմում գրել, հայտնի չէ, բայց փաստ է, որ «ջակուզի փարթին» կոնկրետ անդրադարձել էր նրա եւ ողջ համակարգի համբավի վրա։ Երեմ Մարգարյանի մասին համակարգում ասում են․ «Մի օր բռնվելու էր»։ Երկար տարիներ նա աշխատել էր բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանի մարդն էր։
Բեյբությանը 2012 թվականին «կրճատված» տեղակալներից մեկն էր, որին ազատեցին պաշտոնից նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խնդրանքով։ ՊԵԿ նախագահի տեղակալն սկսել էր «սեպարատ» հարաբերվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ համակարգում խոսում էին, որ հենց դա էր նրա հեռանալու բուն պատճառը։ Երեմ Մարգարյանի կենսագրական տվյալները քիչ են հայտնի լայն հանրությանը։ Նա աշխատել է «Բազալտ» գործարանում, նրա անվան հետ հաշվապահական գրասենյակներ են կապվում։ Հաշվապահական գրասենյակներ ունենալը կամ կոորդինացնելը ֆիննախի եւ ՊԵԿ համակարգում ընդունված երեւույթ են։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, օրինակ, ունի հաշվապահական հաշվառման եւ խորհրդակցությունների գրասենյակ, որը բացել է, երբ ամուսինը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետն էր։ Գրել էինք նաեւ «Ֆինռես» խորհրդատվական ընկերության մասին, որի ղեկավարը 2015 թ․ ֆինանսների նախարարության գործող պաշտոնյա, օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչության աշխատակից Կարեն Սահակյանն է։ Նա այնքան անզգույշ էր գտնվել, որ «Սփյուռ»-ում, որպես «Ֆինռես» կազմակերպության կոնտակտային տվյալներ, թողել էր իր բջջային հեռախոսահամարը։
Շարունակությունը՝ hraparak.am-ում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.