ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն օրեր առաջ հայտնաբերել էր, որ տարիներ ի վեր ԱԺ նախագահները կուտակել են շուրջ 30 օգնական ու խորհրդական, և ամեն հաջորդ խոսնակը չի ուզել վատամարդ լինի և պետության հաշվին ԱԺ նախագահի պորտաբույծ տասնյակ օգնականներ, ռեֆերենտներ և խորհրդականներ աշխատավարձ են ստացել պետությունից։ Նախօրեին ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը աշխատանքից ազատել է ԱԺ նախագահի օգնականի և խորհրդականի շուրջ 30 աշխատակցի ու ռեֆերենտների: Մեզ հասած տեղեկություններով՝ կրճատումներ է սպասվում նաև ԱԺ կապի և հասարակայնության հետ բաժնում, որտեղից նախատեսվում է կրճատել 11 հոգու, այդ թվում՝ խորհրդատուին և երկու գլխավոր մասնագետի:
«ԱԺ-ն ավելի քան 754 աշխատող ունի՝ ներառյալ պատգամավորներն իրենց օգնականներով: Պատգամավորների օգնականները անմիջական ենթակա են իրենց ղեկավարներին՝ պատգամավորներին, ուստի պատգամավորն ինքն է որոշում՝ որտեղ և որ ժամին ինչ աշխատանք իրականացնի իր օգնականը: Առհասարակ ոչ հիմնավոր բացակայություններ ԱԺ աշխատակազմում վերջին տարիներին չեն եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակիցների բացակայությունների մասին հրապարակումներին, ասաց Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմում սպասվող կրճատումներին՝ Արսեն Բաբայանը նշեց, որ առաջնահերթ օպտիմալացում է տեղի ունենում ԱԺ նախագահի աշխատակազմում, կատարվում են հաստիքների վերանայման աշխատանքներ: «Մենք ավելի վաղ սկսած գործընթացը շարունակելու ենք»,- հավելեց Արսեն Բաբայանը։
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատանքներից անհարկի բացակայություններին, Արսեն Բաբայանի խոսքերով՝ նման բան բացառվում է, աշխատանքային կարգապահությունը վերահսկվում է տեխնիկական համապատասխան միջոցներով, գրանցում են բոլոր աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը:
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.