Արցախի պաշտպանության նախարարությունը որոշել է սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն ամեն օր չներկայացնել։ Այն կներկայացվի շաբաթը մեկ անգամ։
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է, որ իր կարծիքով՝ մտահղացումը սխալ է.« Տասնյակ հազարավոր մարդիկ առավոտյան իրենց օրը սկսում են «սահմանից»։ Սահմանի կրակոցների մասին, միևնույնն է, մարդիկ իմանում են։ Իմանում են իրենց որդիներից, հարազատներից, ընկերներից։ Իսկ սահմանի լուրերն առաջինը պիտի հաղորդի պաշտպանության նախարարությունը։ Մանավանդ որ իրավիճակը նույնն է, հակառակորդը շարունակում է կրակել տարբեր տրամաչափի զենքերից»,-գրել է Բաղդասարյանը։
«Առաջին լրատվական»-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է նման որոշում կայացվել.«Որևէ ենթատեքստ չկա՝ պարզապես ամեն օր նույն ինֆորմացիան տալը այդքան էլ ճիշտ չէ։ Դա դառնում է մի ոճ, որը հասարակության մոտ դժգոհություն էր առաջացնում։ Դրա համար որոշվել է մի քանի օրը մեկ, շաբաթը մեկ կամ կարևոր իրադարձությունների ժամանակ տալ տեղեկատվություն»,-ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե զինծառայողների ծնողները, հարազատները ամեն առավոտ սպասում են հենց սահմանից լուրերին, և այս որոշումը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ՝ Բաբայանն ընդգծեց. «Հասկանում եմ, բայց եթե չկա լուր՝ ավելի լավ, ուրեմն վատ բան չի եղել։ Հիմա քանի անգամ են կրակել, ինչ զինատեսակից՝ տեխնիկական խնդիր է։ Մյուս տեսանկյունից էլ եթե նայենք՝ ամեն օր ասել, որ այսքան կրակոց է եղել՝ հասարակության մոտ ոչ առողջ, սթրեսային մթնոլորտ ենք ստեղծում։ Սա որևէ ձև իրավիճակը չի փոխում, տեղեկատվական հոսքերը չեն փակվում։ Մեկ կամ երկու շաբաթ հետո կսովորեք նաև այդ ոճին»։
Հետաքրքվեցինք նաև, սա եղել է Պաշտպանության բանակի՞, թե՞ անձամբ նախագահ Բակո Սահակյանի որոշումը.«Ո՛չ, նախագահ Սահակյանն այստեղ կապ չունի։ Իրենք ամեն հարցը հո չե՞ն քննարկելու ինչպես անեն։ Նախարարությունն այդպես է որոշել, սա որևէ արմատական իրավիճակ չի փոխում։ Սա այնպիսի որոշում չէ, որ նախագահի կամ վարչապետի մակարդակով լուծվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.