Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», — Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ միջադեպի ընթացքում տուժածներից մեկն է: «Ամերիկայի Ձայն»-ին Լյուսին համաձայնվել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ դրան նախորդած բոլոր մանրամասները.
«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջեւ, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:
Սպիտակ տան առջեւ ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ եւ հատուկ ջոկատայիններ.
«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջեւ եւ բնականաբար որեւիցե կերպ չէինք սադրում»:
ԱՄՆ-ի հայ, քուրդ եւ եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջեւի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջեւ բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջեւից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:
«Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արեւային ակնոցներով եւ զինվորական կոշիկներով»:
Լյուսի Ուսոյանի խոսքով, այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ եւ սկսեցին հարվածել: Տեսագրության վրա երեւում է՝ ինչպես են մի քանի տղամարդ հարվածում գետնին ընկած կարմիր վարտիքով Լյուսիին.
«Հանկարծ ես գետնին հայտնվեցի, չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, եւ հաջորդ բանը որ հիշում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետեւ գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Արամ Համբարյանն է ինձ օգնեց ոտքի կանգնել, եւ ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ, մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»:
Հարվածներից Լյուսի Ուսոյանը ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն, ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ.
«Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, տեսագրության վրա երեւում է, ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»:
Ուսոյանի խոսքով, ցուցարարները որեւէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու Էրդողանի քննադատությունն էին բարձրաձայնում փողոցի հակառակ կողմում.
«Մի գուցե, նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ: Սակայն, մենք ապրում ենք ժողովրդավար ժամանակաշրջանում, սա 21-րդ դարն է եւ անհրաժեշտ է հանդուրժող լինել կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում»:
Շատերի նման, Լյուսին տեղի ունեցածն անընդունելի է համարում.
«Մեր համոզմամբ, ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, եւ անպատասխան մնալ»:
Էրդողանի դեմ բողոքի ցույցի Ուսոյանը դուրս էր եկել պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում.
«Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ եւ որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիքն է դարձել»:
Լյուսի Ուսոյանը երեք տարեկան էր, երբ ծնողների հետ հեռացավ Հայաստանից, սակայն Հայաստանում են նրա բազմաթիվ բարեկամներ, որոնցից մեկն էր նաեւ քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը.
«Մենք, բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի, արդարություն եւ Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»:
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.