Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանակից լինելը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար առաջին հերթին անվտանգության առումով: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ այդ մասին նա ասել է մայիսի 23-ին Բաթումիում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կայանալիք եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ: Իզորիան Թուրքիայի նշանակությունը Վրաստանի համար բացատրել է այն հանգամանքով, որ Թուրքիան նախ հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ, ինչպես նաև նպաստում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և բարեկամը: Ինձ ուրախացնում է այն, որ Վրաստանը տարածաշրջանում ունի նման գործընկեր: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները էլ ավելի կզարգացնենք հանուն մեր երկրների ապագայի: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության պատճառներից մեկն այն է, որ երեք երկրներն էլ լավ հարաբերությունների մեջ են»,- նշել է Իզորիան: Վերջինս նաև ընդգծել է, որ երեք երկրներն էլ համագործակցում են ռազմակրթական, համատեղ և առանձին զորավարժությունների հնարավորությունները ընդլայնելու, ինչպես նաև կիբերանվտանգության հարցերում: Նշվել է, որ երեք երկրները մասնակցելու են 2017թ. հունիսի 4-14 Վրաստանում կայանալիք «Կովկասյան արծիվներ» զորավարժությանը, որին կմասնակցեն հատուկջոկատայիններ: Նշյալ զորավարժության ժամանակ կուսումնասիրվի նաև գազատարների անվտանգության ապահովման հարցը: Իզորիան մեծապես կարևորել է նաև Թուրքիայի կողմից ամեն տարի Վրաստանին ցուցաբերվող լոգիստիկ և տեխնիկական աջակցությունը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.