Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրման հեռանկարի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Միլզի հայտարարությունից երկու օր անց կառավարությունում նրան ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա 8 միլիարդի քննարկման մասին, բայց անկասկած է, որ առանցքայինը պետք է լիներ զրույցը հենց այդ հեռանկարի վերաբերյալ:
ԱՄՆ դեսպանատունը Երեւանում կազմակերպել էր համաժողով՝ վերականգնողական էներգետիկայի թեմայով: Դրան մասնակցել է ամերիկյան մի քանի խոշոր ընկերություն: Դեսպան Միլզը համաժողովին հայտարարել էր, թե ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը եղել է իրենց ակնկալածից ավելի:
Հենց համաժողովի ընթացքում էլ դեսպան Միլզը հայտարարել էր 8 միլիարդի մասին:
Նրա այդ հայտարարությունն անակնկա՞լ է եղել Հայաստանի կառավարության համար, թե ոչ: ԱՄՆ դեսպանը Հայաստանի իշխանությանը զարմացրե՞լ է, թե՞ դրել փաստի առաջ: Միլզը հերթական անգամ հայտարարել է, որ ամերիկյան ներդրումների խթանման համար կարեւոր է Հայաստանում հավասար պայմանների ստեղծումը: Անկասկած, այստեղ խոսքը լոկ ներքին տնտեսական կանոնների, օրինականության եւ արդարադատության հավասարության մասին չէ, այլ նաեւ «աշխարհքաղաքական», երբ Հայաստանի կառավարությունը սկզբունքորեն հավասարապես կմոտենա թե ռուսական, թե ամերիկյան ընկերություններին:
Չի բացառվում, որ այդ հարցերը հայ-ամերիկյան օրակարգում են վաղուց: Ու քանի որ Հայաստանի իշխանական համակարգի համար սկզբունքային նշանակություն ունի «նաղդը», ապա բացառված չէ, որ ամերիկյան կողմի հետ քննարկումներում Հայաստանի կառավարությունը փորձել է մանեւրել այդ հասկացության միջոցով:
Համենայն դեպս, Հայաստանի իշխող համակարգի մտածողության մեջ այդ «սկզբունքը» առկա է եւ ոչ միայն ԱՄՆ, այլ օրինակ նաեւ հարեւան Իրանի հետ տնտեսա-քաղաքական հարաբերության մասով:
Իրանն էլ ակնհայտորեն ակնկալում է, որ Հայաստանը հարաբերվի ինքնիշխան սկզբունքով, առաջնորդվելով իր, ոչ թե Ռուսաստանի շահով:Բայց Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ Իրանի առաջ դնում է «նաղդի» «սկզբունքը», ասելով, թե չի գնա Ռուսաստանի դժգոհությունն առաջ բերելու «նիսյա» ռիսկի եւ, եթե Իրանն ակնկալում է ավելին, ապա թող ինքն էլ ավելին անի՝ առավել կոնկրետ:Այդպես, Իրանը 2013 թվականին արեց ավելին եւ կոնկրետ փաստի առաջ դրեց Հայաստանի իշխանությանը, դեսպանի մակարդակով հայտարարելով, թե պատրաստ է բանակցության արդյունքում ընդհուպ 100 դոլարով գազ մատակարարել Հայաստան:
Այդտեղ Հայաստանի իշխանության «փուչիկը» պայթեց, եւ պաշտոնական Երեւանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չգտավ այլ արձագանք, քան ասել, թե Իրանի դեսպանի հայտարարությունը գուցե դիվանագիտական թյուրըմբռնում է:
Ներկայում Տիգրան Սարգսյանը ԵՏՄ «բարձր ղեկավար» է:
Այժմ գուցե Հայաստանում ԱՄՆ դեսպանն է որոշել «պայթեցնել փուչիկը», հայտարարելով 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին: Այն, որ Հայաստանը վարչապետի մակարդակով այն դեռեւես չի որակել «թյուրըմբռնում» կամ «թյուրիմացություն», այլ նույնիսկ եղել է վարչապետ-դեսպան հանդիպում ու երկկողմ գործակցության հարցերի քննարկում, արդեն լավ է, համենայն դեպս գոնե առայժմ լավ է:
Ի՞նչ կտա այդ քննարկումը: Հայաստանը կանի՞ կոնկրետ քայլեր ԱՄՆ դեսպանի հայտարարությանն ընդառաջ, հավասար հնարավորությունների եւ ներդրումային գրավչության համար, թե՞ կհամարի, որ 8 միլիարդի մասին հայտարարությունը «նիսյայից» «նաղդի» անցնելու քայլ է, բայց դեռեւս ոչ բավարար՝ որպեսզի իշխանությունը գնա Ռուսաստանի հնարավոր դժգոհություն առաջացնող քայլերի: Այդ դեպքում ԱՄՆ դեսպանից հավանաբար կպահանջվի կոնկրետ անուններ՝ ընկերությունների, որոնք պատրաստ են ներդնել այդ 8 միլիարդը, մաս առ մաս:
շարունակությունը՝ lragir.am-ում։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.