Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող`հասցեական քննադատությամբ`կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն իհարկե այդ հայտարարությունը սվիններով կընդունի`կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի `հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ`ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները`Ադրբեջանը հասկացել է մեկ բան`ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի`պատերազմի պատրաստվող Ադրբեջանը Մինսկի խմբի հերթական, այո`նախորդներից ավելի կոշտ հայտարարությունն ընդունելու է ի գիտություն և շարունակի թե սադրանքները`ցույց տալու համար, որ նրանք «չվախեցան» Մինսկի խմբից, ինչպես նաև սեփական հասարակությանը ցույց տալով, որ անգամ գերտերությունները`ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, «հայերի կողմից» են և միակ ելքը Ղարաբաղը պատերազմի միջոցով «հետ բերելն» է։
Հայկակական կողմերը չպետք է շատ մեծ հույսեր կապեն կամ ոգևորություն ապրեն Մինսկի խմբի հայտարարությունից`Ադրբեջանը հենց պատրաստ լինի ապրիլի կրկնությանը`նրանք դիմելու են այդ քայլին`ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի «զանգերը» հետ չեն պահելու նրանց։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, թուրք օդաչուների տեղակայումն Ադրբեջանի տարածքում`ադրբեջանցի օդաչուների մարզելու կամ նրանց կործանիչներով Ղարաբաղի դեմ հնարավոր գործողություններ սկսելը խոսում է այն մասին, որ Արցախի մասով դիվանագիտական հայտարարությունները չարժեն այն թղթի կտորը, որի վրա դրանք տպվում և տարածվում են։
Ղարաբաղն ու ՀՀ–ը պետք է ինտենսիվորեն պատրաստվեն պատերազմի`Ադրբեջանի կողմից հայկական զինտեխնիկայի խոցումը Սպայքի միջոցով խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմի ընթացքում օգտագործելու է նորագույն զինտեխնիկա`իսրայելական, թուրքական, ռուսական, անգամ սեփական արտադրության`օրինակ անօդաչուներ(Զերբէ) և տարբեր տրամաչափի արկեր։
Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը(SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.-ին գնված զենքերի ցուցակը։
Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են ` Իսրայելը, ՌԴ-ը և Թուրքիան։ «SIPRI»-ի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է «OPV-62» նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա-հրթիռային համակարգ, «EL/M-2080 Green Pine» հակահրթիռային համակարգի ռադարներ, «LAHAT» թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, «SandCat» զրահամեքենաներ, «Spike-NLOS» ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից 2016թ.-ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։
Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ-ից` հիմնականում հարձակողական, ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա-Բաքու ռազմա-տեխնիկական համագործակցության մասին։
Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա-արդյունաբերական համալիր`ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։
Ինչ վերաբերվում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։
Ադրբեջանը գնում է անօդաչուներ՝ հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Ինչ վերաբերվում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են ինչպես հարձակողական նպատակներով` «Spike» լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են` դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։
Իսկ «Spike-NLOS» հրթիռները թույլ են տալիս խորքից` ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին`դզոտ, դոտ և այլն։
Բացի այդ, տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար`այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն(տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։
Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի` շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական` հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։
Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծել ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։
Արտյոմ Բալասանով. Ֆեյսբուք:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.