«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում դարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը: Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խումբը (գրեթե զուգահեռաբար՝ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը) իրերը կոչեց իրենց անուններով և առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու ռազմական ավանտյուրան սկսել է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ընդամենը հանդես է եկել պատասխանողի դիրքից: Չափազանցված չեն այն գնահատականները, որ սա միջազգային հանրության ապտակը կամ հարվածն էր Ադրբեջանին, որն ամեն ինչ անում էր ու անելու է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար: Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է՝ որպես նախապայման բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը: Որքանով է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանով է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել: Կարևորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար: Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների: Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետևություններ անել և տեղափոխվել ռացիոնալ դաշտ: Բացառված չէ, որ Ալիևն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով: Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել»,-գրում է թերթը:
«168 ժամ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
- 14:10Ավինյանի սկանդալային հայտարարությունը. Փաստորեն իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ անցկացնել Երևանի արտահերթ ընտրություններ, այնպես, որ որևէ մեկը պատրաստ չլինի դրան
- 15:10Արդյոք դիտարկվո՞ւմ է ահաբեկչության կամ որևէ դիտավորության վարկածը»․ Փաշինյանը՝ Քյարամյանին
- 15:10Համարում ենք ուղղակի սադրանք. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ
- 14:1044-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն
- 14:10Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում. Շատերն ուզում են տեղափոխվել Հայաստան
- 15:10Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է. Դավիթ Բաբայան
- 13:10Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, բայց մեր վերահսկողության տակ գտնվող հատվածից որևէ միլիմետր չի զիջվել
- 14:10Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները
- 13:101 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ
- 15:10Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
19.08.2022 | 14:10
19.08.2022 | 13:10
19.08.2022 | 12:10
19.08.2022 | 11:10
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.