ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Առաջին անգամ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսելով Արցախի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին հասցեականհայտարարություն է արել՝ մեղադրելով Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Զախարովան հայտարարել է. «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին, ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն` ընդգծելով, որ միջադեպի ժամանակ գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասում են իրար:
ՌԴ ԱԳՆ հայտարարությունից բացի, հասցեական հայտարարությամբ հանդես եկան նաև Մինսկի խմբի համանախագահները: Նրանք ևս իրենց հայտարարության մեջ նկատում են, որ սադրիչ գործողությունների դիմել է ադրբեջանական կողմը. «Տարբեր վստահելի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մյուս օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Սրանք իսկապես աննախադեպ հայտարարություններ են և փորձագիտական որոշակի շրջանակների կարծիքով փորձ են Ադրբեջանին հետ պահել լայնածավալ ռազմական գործողություններից: Այս հայտարարությամբ արձանագրվում է, որ հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը և եթե լայնածավալ գործողություններ սկսկեն, ապա համանախագահները նախկինի նման անհասցե հայտարարություն չեն անի, այլ կոնկրետ փաստերի վրա հենվելով, կմեղադրեն նախահարձակ կողմին՝ այս դեպքում Ադրբեջանին:
Միայն լուրջ սպառնալիքի դեպքում, համանախագահները կգնային նման քայլի և ամենայն հավանականությամբ լայնածավալ գործողությունների վերսկսման վտանը այս օրերին բավական մեծացել է ու համանախագահները փորձում են կանխարգելել այն:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.