Եվ այսպես, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանին կփոխարինի Արա Բաբլոյանը: Երկուսն էլ պատկառելի տարիք ունեն, եւ այդ իմաստով ԱԺ նախագահի պաշտոնում «սերնդափոխություն» չեղավ, թեեւ ավելի վաղ տրվում էին մի շարք երիտասարդ ՀՀԿ-ականների՝ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի անունները:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը նրանց չվստահեց այդ գործը, այն առումով, որ նոր ԱԺ-ում սերնդափոխություն որպես այդպիսին չկա, ընդամենն ավելացել է երիտասարդների թիվը: Տարիքը դեռ չի նշանակում սերնդափոխություն, քանի որ այդ երիտասարդները, նախ, մանդատ են ստացել համակարգային խաղի կանոններով, եւ երկրորդ՝ նրանք բոլորը կողմ են ԵՏՄ-ին ու Ղարաբաղը հանձնելուն: Այսինքն՝ «հին ոգու» մեջ են:
Բացի այդ, ԱԺ-ում նշանակալի ներկայություն ունեն քրեա-օլիգարխիան եւ «հին ոգին», եւ երիտասարդներն ընդունակ չէին լինի «կառավարել» նրանց: Նրանց անհրաժեշտ է ակսակալ, որպեսզի «զապադլո» չլինի նիստերին ներկայանալը, նրանց ասելով քվեարկելը եւ այլն:ԱԺ նախագահի նշանակման հարցում կա մի խիստ հատկանշական հանգամանք. Գալուստ Սահակյանը մանկավարժ է, Արա Բաբլոյանը՝ մանկաբույժ: Արդյոք նաեւ այս հանգամանքն է հաշվի առել Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ Հայաստանում քաղաքականություն ու քաղաքական գործիչներ որպես այդպիսին չկան, կան տարբեր մարդիկ, որոնք ինքզինքը համարում են այդպիսին: Հայկական քաղաքական դաշտը խորհրդարանից խորհրդարան դեգրադացիա է ապրում, եւ Գալուստի օրոք արդեն կար մանկավարժի անհրաժեշտությունը:
Նոր խորհրդարանը հայկական քաղաքականության ու քաղաքական համակարգի դեգրադացման թվում է անվերջանալի ընթացքի հերթական հանգրվանն է, որին բնորոշ է լինելու, դասականի լեզվով ասած, «մանկական հիվանդությունը»: Եվ այստեղ անհրաժեշտ է ոչ թե պարզապես բժիշկ, այլ մանկաբույժ:
Հաջորդ խորհրդարանի նախագահի պաշտոնի համար հիմիկվանից պետք է պատրաստել հոգեբույժի, քանի որ պերմանենտ դեգրադացիայի իրավիճակում, երբ իրականում չկա սերնդափոխություն մտածողության ու մոտեցումների առումով, այլ միայն վերարտադրություն, մեծանում է մարդկանց ինքնագնահատականի ու երեւույթների արժեւորման անհամարժեքությունը:Փորձառու մանկաբույժ Արա Բաբլոյանի նշանակումը նոր խորհրդարանի որակների ու մոտիվացիայի տեսանկյունից ճիշտ էր ու համարժեք, թերեւս միակ ճիշտ որոշումը տվյալ քաղաքական իրավիճակում:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.