Չեխիայի իրավապահ մարմիններին հաջողվել է մայիսի 13-ին երկրի տարածքում կանխել «գողերի» հերթական հավաքը: Մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Նա, ըստ չեխական և ռուսական ԶԼՄ-ների, եղել է այս ձախողված միջոցառման ֆինանսական հովանավորը և, ի դեպ, Չեխիա մուտք է գործել իր անունով տրված հայկական դիվանագիտական անձնագրով:
Այն, որ կրիմինալները մեր իշխանությունների, տվյալ դեպքում՝ «ցիվիլ» Կարեն Կարապետյանի սիրելիներն են՝ հաստատված և անհերքելի փաստ է: Սակայն այդ մասին՝ քիչ հետո, իսկ այժմ արձանագրենք, որ Ռոբսոնը երկու տարի առաջ Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյի հետ միասին նույնպես ձերբակալվել է: Այս թեման գուցե հիշատակության արժանի չլիներ, կամ դրան անդրադառնայինք մեկ տողով՝ որպես լրատվություն, եթե չլիներ ուշագրավ մի հանգամանք:
Բանն այն է, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է, այսինքն` մեկն է այն մարդկանցից, ում փողերին անհամբեր սպասում ենք մեր տնտեսությունը զարգացնելու, Հայաստանը Սինգապուր դարձնելու համար:
Այս ակումբում նման «բյուրեղյա» կենսագրությունը բնավ էլ Ռոբսոնի «մենաշնորհը» չէ: Կարեն Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաև նմանատիպ մեկ այլ գործարար՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ով ժամանակին Հայաստանից հեռացել է գեներալ Մանվելի հետ ունեցած ինչ-որ խնդիրների պատճառով: Այս «մտքի տիտանը» այսպես է արտահայտվել Կարեն Կարապետյանի մասին. «Էկել ա մի տղա, որին ճանաչում եմ դեռ 1993 թվականից, որի արած գործերը ինքս գիտեմ, գիտեմ՝ ինչի է ընդունակ և ինչ է անելու մեր երկրի համար: Մենք նրա հետ բոլորով»: Ու այդ «մի տղուն» և նրա խիստ «բարեկիրթ» ներդրողներին մենք պատրաստվում ենք վստահել Հայաստանի իշխանությունը:
Հիմա գանք բուն թեմային և կատարենք մի քանի՝ բնավ էլ ոչ հռետորական հարցադրումներ: Արդյո՞ք հավատում ենք, որ նման մարդիկ կարող են ռացիոնալ մղումներ ունենալ և ներդրումներ կատարել Հայաստանում: Եթե, այնուամենայնիվ, նման հրաշք տեղի ունենա, դրա դիմաց ի՞նչ ենք վճարելու նրանց կամ ավելի ստույգ՝ սրանց թիկունքին կանգնած Ռուսաստանին:
Ակնհայտ է, որ որևէ երկիր «կեղտոտ փողերով» հարստանալ չի կարող: Ռոբսոններն ու դոնպիպոները Հայաստանն առավելագույնը կարող են օգտագործել «փողերի լվացման» նպատակով՝ երկիրը ներքաշելով միջազգային տհաճ սկանդալների մեջ:
Անիմաստ է խոսել Կարեն Կարապետյանի կողմից թմբկահարվող համակարգային փոփոխությունների և տնտեսական նոր մշակույթի մասին, որովհետև վարչապետի «ներդրողները» նույն քրեաօլիգարխիան են՝ ռուսական ծագմամբ: Երևի մի բան գիտեր Հովիկ Աբրահամյանը, երբ խոսում էր «օտար վտակների» մասին: Սկզբունքորեն որակական որևէ տարբերություն չկա Լֆիկ Սամոյի և Ռոբսոնի միջև՝ թերևս բացառությամբ այն հանգամանքի, որ վերջինս տիրապետում է ռուսերենին:
Ահա թե ինչ է թաքնված Կարեն Կարապետյանի մեղմ ժպիտի ու նոր իմիջի ստվերում:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.