Տասը օր առաջ Երեւանում ծնված հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, իսկ տղայի վիճակն այս գիշեր ավելի է վատացել, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը։ Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց Մուրացան բժշկական համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը։
«Մեզ մոտ գտնվող տղա երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Գիշերը ես եղել եմ հիվանդանոցում, երեխայի վիճակը մի փոքր ավելի վատացավ, հետո հնարավոր եղավ կայունացնել,-ասում է բժիշկը՝ հավելելով, որ անհաս երեխաների պարագայում իրավիճակն անկանխատեսելի է եւ բուժման ընթացքը շատ ծանր է,-հատկապես, որ մի պտուղ չի, միանգամից հինգ պտուղ է ձեւավորված եղել, ինչը մի քանի անգամ բարդացնում եւ ծանրացնում է ծնվածների վիճակը»։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանն էլ armtimes.com-ին ասաց, որ իրենց մոտ գտնվող աղջկա վիճակը կայուն է։
«Տարբեր բաներ ենք փոփոխել իրեն միացված ապարատուրայում, ավելի թեթեւացրել ենք, շնչում է ինքնուրույն, 60 գրամ քաշ է ավելացրել, 12 գրամ կեր ենք տալիս,-ասաց բժշկուհին՝ հավելելով, որ այս պահին ապագայի մասին դեռեւս վաղ է խոսելը,-կանխատեսումներ չենք կարող անել, կարող ենք միայն այսօրվա փաստն արձանագրել։
Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանն էլ ասաց, որ տեսել է երեխաներին, ամեն բան նորմալ է։
«Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» հաղորդման հետ զրույցում փոքրիկների մայրն ասել է, որ ծննդաբերությունից 8 օր անց՝ մայիսի 11-ին, տեսել է փոքրիկներին։
«Շատ ուրախացա, շատ-շատ էի սպասում այդ հանդիպմանը: Թաթիկին կպա, անբացատրելի է զգացողությունը, թե ինչ զգացի»,-ասել է 23-ամյա Լուսինե Պողոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Երեւանում ծնվել էր հնգյակ՝ տղա եւ չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին:
Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.