Թիրախավորված են եղել, իմացել են, թե ում են կրակում։ Շփման գծում «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդման օպերատոր Դավիթ Աթոյանի վիրավորվելու մասին նույն հեռուստաընկերության եթերում այսպիսի կարծիք է հայտնել հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը։
«Շատ լավ էլ ճանաչել էին մեզ կամ ինչ-որ ինֆորմացիա ինչ-որ ձևով ստացել էին։ Դավիթը նկարել է, թե դիպուկահարը որտեղից է աշխատել։ Դիպուկահարն առաջ եկած է եղել, տեղաշարժված է եղել։ Իմ կարծիքով՝ թիրախավորված էինք, որովհետև կոնկրետ կրակում էին իմ ու Դավիթի ուղղությամբ։ Այն զինվորականները, որ եկել էին մեզ օգնելու, նրանց վրա կրակում էին միայն այն դեպքում, երբ ուզում էին մոտենալ՝ օգնելու։ Մի փոքր շարժ դեպի մեզ՝ կրակում էին»,-հայտարարել է Արշակ Զաքարյանը։
Նա պատմել է, որ անցած շաբաթ հաղորդման նկարահանմանը գնացել էին սեփական սև մեքենայով, մեքենան լրիվ նոր է եղել, բայց Հայոց ազգային գվարդիայի իրենց տարբերանշանը կար։ Մեքենայի վրա էլի կրակ են բացել, 10 սմ բարձրությամբ անցել է կրակահերթը։
«Ադրբեջանական կողմից սպառնալիք հնչել է ոչ միայն հայտնի զինվորականներից, որ նրանք, անպայման, ինձ պետք է վնասազերծեն՝ սպանելու միջոցով, այլ նաև, եթե հիշում եք, 8 ամիս առաջ կոնկրետ գլխագին էին նշանակել»,-հիշեցրել է նա։
«Դիրքերում» հաղորդման հեղինակի խոսքով՝ իրենք հայտնվել էին մի վտանգավոր գոտում, բոլոր զինվորականները պնդել են, որ օպտիկային խաբել է հենց կամուֆլյաժը։
«Դիպուկահարը հեռու էր, նա կրակում էր շարժման վրա, մեր սև կոշիկների վրա։ Մեքենան ունի երեք սև ապակի, երեք փամփուշտ են կրակել՝ երեքն էլ այդ սև ապակու վրա։ Կամուֆլյաժի վրա ոչ մի կրակոց չի եղել։ 2-2,5 կմ հեռավորության վրա մեքենան ձուլվել է խոտերի, բնապատկերի հետ, իսկ սև ապակիները երևացել են և թիրախ են դարձել դիպուկահարի համար»,-պարզաբանել է Արշակ Զաքարյանը։ Նա, պատասխանելով հնչող քննադատություններին, թե ինչու են եղել զինվորական համազգեստով ու մեքենայով և ոչ քաղաքացիական հագուստով ու տարբերանշանով, ասել է. «Եթե մենք գործ ունենայինք մի հակառակորդի հետ, որն ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ պահպանում է միջազգային կանոնները, ապա գուցե խոսքերն իմաստ ունենային։ Ես կոչ եմ անում բոլոր լրագրողներին պահպանել այդ կանոնները, որովհետև նրանք դիրքերում լինում են ոչ թե պարբերաբար, այլ հատուկ դեպքերում, գնում են այնտեղ, երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունն է այդ կետերի վրա և հնարավոր է, որ այդ միջոցներն օգնեն իրենց։ Բայց իմ աշխատանքի բնույթը շատ տարբերվում է, մենք օրերով լինում ենք դիրքերում, ճանապարհորդում ենք միջդիրքային տարածքներում, որտեղ տեղի են ունենում դիվերսիաներ և այլն։ Այդ կամուֆլյաժների հաշվին մենք ողջ մնացինք»,-ընդգծել է «Դիրքերում» հաղորդման հեղինակը։
Նա պատմել է, որ դեպքի օրը կրակել են նաև այն շտապօգնության զինվորական մեքենայի վրա, որ փորձել է մոտենալ վիրավոր օպերատորին։ Դրա վրա եղել է կարմիր խաչ։ Միջազգային նորմերով չպետք է կրակեին։ Այնուհետև, էլի կարմիր խաչի տարբերանշանով ռեանիմոբիլին կրակահերթի տակ պահելով՝ թույլ չեն տվել մոտենալ։
«Չեմ ուզում ասել հերոսություն է արել Դավիթը և այլն, բոլոր զինվորականները կասեին, որ հերոսություն է, 3 ժամ ու կես, լինելով վիրավոր, արյունահոսելով, փշրված ոսկորներով, էդ տղան բոլորիս համոզում էր, որ ինքը թեթև վիրավորում է ստացել։ Ինքը նկարում և տեսնում էր՝ իր ոտքերն ինչ վիճակում են, բայց միտումնավոր խաբում էր բոլորիս, որպեսզի օգնության չգան ու զոհեր չունենանք»,-հպարտությամբ պատմել է Արշակ Զաքարյանը։
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.