«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ահազանգել է, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվի շտաբերից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառաք է բաժանվում։
Դաշինքը ոստիկանություն է կանչել, սական, «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուի պնդմամբ, իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել։
«Ելք»-ի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել զննությանը մասնակցելու վերաբերյալ, սակայն քննիչը տեղում մերժել է միջնորդությունը։
«Հետո դիմեցինք դատախազին՝ այստեղ դատախազ կար հսկող, որն ասեց՝ «դիմեք մեր մամուլի ծառայությանը, ես այստեղ չեմ կարող որևէ բան խոսել», որից հետո մենք ստիպված եղանք նոր հաղորդում տալ՝ պարոն Փաշինյանը նոր հաղորդում տվեց տեղում, և մինչ այդ պահը այստեղ էր գտնվում այս տարածքի սեփականատերը, որի մոտ կար բանալի՝ տարածքը բացելու համար, սեփականատերը տարածքի ոստիկանապետի ներկայությամբ հայտարարեց, որ ինքը հոգնել է և գնում է քնելու, և գնաց քնելու, ոստիկանությունը չխոչընդոտեց այդ մարդուն, որ նա չգնա քնի։ Ըստ էության, նա իր քնելով խոչընդոտեց հետաքննական մարմնի գործողություններին, ինչը, ըստ էության, անօրինական է և, բնականաբար, պետք է իրավական հետևանքներ ունենար, բայց չեղավ», — ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը ստիպված կապարակնքել է ՀՀԿ-ի շտաբի առջևի և հետնամուտքի դռները։
«Մենք առաջնամուտքի և հետնամուտքի դուռը կապարակնքեցինք նաև մեր կնիքով և ստորագրություններով՝ հույս ունենալով, որ կպահպանվի։ Ավելին՝ տարածքում եղած մարդիկ՝ քաղաքացիական հագուստով անձինք, ինչ-որ սափրագլուխներ, փորձում են պրովոկացիաներ հրահրել, ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ ասում են՝ «այստեղ ասում են՝ կապտակենք կընկնես» և այլն», — պատմեց Մարուքյանը։
Մալաթի-Սեբաստիայի ոստիկանություն իրականում գոյություն չունի, ընդգծեց Փաշինյան։ «Մալթիա-Սեբաստիայի ոստիկանության հետ մեր շփումները ինչ են ցույց տալիս վերջին տարիներին, նաև այդ հայտնի ձկնկուլ դեպքերը, որ Մալաթի-Սեբաստիայի ոստիկանություն չկա, դա Սամվել Ալեքսանյանին կից ոստիկանության բաժին է, ու այստեղ ուրիշ թեմա չկա», — եզրափակեց Փաշինյանը։
Մարուքյանն էլ նշեց, որ արձանագրել են՝ իրենց ներկայությամբ նման արարքներ են արվել, այդ մարդիկ տեսանյութերում կան և որևէ հետևանք չկա։ «Ելք»-ը որոշել է այս հարցով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբն այսօր արձագանքել է «Ելք» դաշինքի հայտարարությանը։
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից», — ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի հաղորդագրությունում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.