2003թ. սկսած՝ զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, բավականին կլորիկ գումարներ վճարելու դիմաց կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում, իսկ այդ ընթացքում ծառայությունից խուսափելու վերաբերյալ նույն անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվում են:
Այսինքն` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը ծառայությունից խուսափածներին հնարավորություն է տալիս ազատվել պարտադիր զիծառայությունից և վերադառնալ հայրենիք։
Օրենքի կիրառման արդյունքում 2004-2015թթ. և 2016թ. 9 ամիսների ընթացքում շուրջ 9.090.1 միլիոն դրամ գումար է մուտքագրվել ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին: Ինչպես Պաշտպանության նախարարությունից մեզ փոխանցեցին՝ մուտքագրված գումարները ողղվում են ռազմական կարիքների բարելավմանը ՝ ռազմական արտադրանքի ձեռքբերմանն ու սպասարկմանը:
Արդյունքում շուրջ 17 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք նաև, որ օրենքը պարբերաբար փոփոխվում է՝ կապված զինվորական ծառայություն չանցած անձանց տարիքի հետ: Մատչելի լեզվով ասած, գոնե այս պահի դրությամբ՝ օրենքի հիմնական նպատակն այն է, որ 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2015թ․ մայիս 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած քաղաքացիները ազատվեն քրեական հետապնդումից՝ պարտադիր վճար մուծելու դիմաց, ապա ստանալով զինվորական գրքույկը՝ հաշվառվեն պահեստազորում:
Սահմանված կարգը
Քաղաքացին առաջին իսկ զորակոչից սկսած մինչև 27 տարին լրանալը, օրենքի խախտմամբ չներկայանալու դեպքում պարտավորվում է յուրաքանչյուր զորակոչի դիմաց մուծել պարտադիր վճար ` հետևյալ դրույքաչափերով.
1. Յուրաքանչյուր զորակոչի համար 100.000 ՀՀ դրամ ( Սա նշանակում է, որ վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: 18x 100.00) :
2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած հետևյալ զինապարտ այն քաղաքացիները՝
- ովքեր առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի ՝ 30.000 ՀՀ դրամ
- ովքեր ունեն գիտական աստիճան եւ զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ՝ 50․000 ՀՀ դրամ
- ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտները` 50.000 ՀՀ դրամ:
3․Ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած այն քաղաքացիները , ովքեր համապատասխանում են ներքոհիշյալ կարգավիճակներից որևէ մեկին՝
- ունեն ծերության կենսաթոշակի տարիքի հասած կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայր եւ մայր
- ունեն երկու երեխա կամ առանց մոր մեծացող երեխա.
- ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին
- ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
- ունեն երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.
- ունեն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք՝ վճարում են 30․000 ՀՀ դրամ
Հիշեք, անկախ 27տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր վճարներից ազատվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն 3 և ավել երեխա, առանց մոր մեծացող 2 և ավել երեխա։
Ուշադրություն.
Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաների համար յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց վճարը կազմում է 200.000 դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու այլ հիմքեր ձեռք բերելու պարագայում՝ 100.000 դրամ:
Քաղաքացու դիմումը ներկայացնելու կարգը և ժամանակացույցը
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:
Անձի դիմումը ներկայացվում է հատուկ հանձնաժողովին, որը ստեղծված է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով։
Դիմումը պարտադիր պետք է ստորագրված լինի և կից ներկայացվի ծննդյան վկայականի և անձնագրի պատճեները, բնակության (հաշվառման) մասին տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:
Լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման նպատակով կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում:
Ուշադրություն
Լրացուցիչ ուսումնասիրության և ստուգման պարագայում դիմումները քննարկվում եմ երկամսյա ժամկետում:
Ինչպե՞ս է դադարեցվում զինակոչիկի նկատմամբ հետապնդումը
Հարգելի քաղաքացի դիմումը բավարարելու դեպքում՝ սահմանված գումարը Ձեր կողմից մուծվում է ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։
Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ:
Իսկ եթե հանձնաժողովը մերժել է դիմումը, ապա կարող եք բողոքարկել այն դատական կարգով։
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
dialogue.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.