«Վերջին օրերին Հայաստանում ու Հայաստանից դուրս շրջանառվում է մեր երկրում Ռուսաստանի ռազմաբազայի ընդլայնման, ընդհուպ՝ նոր ռազմաբազա կառուցելու թեման։ Դրա սկզբնաղբյուրը, ըստ էության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում իրականացվելիք գործողություններում։ Այդ հայտարարությունը բավական էր, որպեսզի Հայաստանի իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ու իբրեւ թե անկախ փորձագետներ հիշեին «Իսլամական պետության» վտանգավորության, Հայաստանի՝ հնարավոր թիրախ լինելու, ու այլ նման վտանգների մասին։
Պետք է արդարացնել Լավրովի հայտարարությունը, արդարացնում են։ Հանձնարարություն է, կատարում են։ Չէ՞ որ Հայաստանի իսթեբլիշմենթի ներկայացուցիչների մեծամասնությունն ապրում ու աշխատում է «գործ ա, անում ենք» սկզբունքով։ Այս թեմայի շրջանառությունը, իհարկե, չի նշանակում, թե վաղը կամ մեկ ամիս անց ռուսները սկսելու են նոր ռազմաբազայի հիմնումը։
Սակայն այդ թեման շատ վտանգավոր է՝ հանրային գիտակցության վրա ազդելու, հանրությանը ռուսական հերթական ինտերվենցիային նախապատրաստելու տեսանկյունից։ Ընդ որում, հնարավոր է, որ այդ ինտերվենցիան ամենեւին չարտահայտվի գործող ռազմակայանի ընդլայնմամբ կամ նորի կառուցմամբ։
Ավելին, բացառված չէ, որ ռազմակայանի մասին խոսակցությունները միտումնավոր են տարածվում՝ ինտերվենցիայի, այսպես ասած, բարձր «նշաձող» սահմանելու եւ հետագայում պակաս վտանգավոր որեւէ գործողություն՝ որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունից բխող քայլ ներկայացնելու համար։
Բոլոր դեպքերում, ռուսական գործող ռազմակայանի հետ կապված՝ եթե քննարկելու հարց կա, ապա դա ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու նպատակահարմարության հարցը պետք է լինի, կամ ռազմակայանի տեղակայման դիմաց Հայաստանի համար արժանապատիվ պայմանների սահմանումն ու ներկայացումը ռուսական կողմին։
Հայաստանի իշխանությունը, բնականաբար, դրա ոչ համարձակությունն ունի, ոչ էլ հետեւողականությունը։ Դրա համար գրեթե բոլորը լծվել են ռուսական ռազմաբազայի ընդլայնման քարոզչության սպասարկմանը։ Գործ ա, անում են»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.