Մայիսի սկզբին Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաների վիճակն անփոփոխ է, նրանք շնչառական օժանդակություն են ստանում եւ կերակրվում են նվազագույն չափով:
«Վիճակի վատացում չի նկատվում, բայց իրենք դեռ մեկ շաբաթական են, նման երեխաների բուժումը լավագույն դեպքում երկու ամիս է տեւում: Հեռուն գնացող որեւէ կանխատեսում առայժմ չենք կարող անել: Այս պահին կայուն է վիճակը, իրենք դեռ շնչառական օժանդակություն են ստանում, դեռ թթվածնի կարիք ունեն, դեռ շատ մինիմալ ինտերալ կերակրում են ստանում: Պատկերացրեք, յոթ միլիլիտր կաթ է լցվում բալիկի ստամոքսը` երեք ժամը մեկ: Նրանք ծծման, կլման ռեֆլեքսներ չունեն, շատ փոքր են: Այսինքն` դա դեռ շատ վաղ է լավ լինելու համար: Դեռ բուժման երեւի տասը տոկոսն է կատարվել»,- մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը` ընդգծելով, որ առանձին փուլերում բուժումն իրականացվում է հարյուր տոկոսով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեխաներից երկուսը պետք է շնչեն առանց շնչառական սարքի: Այս առնչությամբ Մազմանյանը պարզաբանեց. «Ապարատները տարբեր են: Կա ինվազիվ, շատ ագրեսիվ արհեստական շնչառության, երբ ինկուբացիոն խողովակը մտնում է թոքերի մեջ եւ ապարատն է փչում դրական ճնշումով: Դա ուղղակի կատարվում է ծանր վիճակում, կյանք փրկելու նպատակով: Կա ոչ ինվազիվ շնչառական թերապիա, երբ քթով են ճնշում տալիս, բալիկը ինքն է շնչում, բայց քթին ստանում է թթվածին»:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ նորածին հնգյակից երկուսը մահացել են շաբաթ եւ կիրակի օրերին:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.