ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2016 թ. նոյեմբերին շրջանառության մեջ դրված օրինագիծը ամերիկյան հետախուզության ֆինանսավորման մասին: Այս օրինագիծն ուշագրավ է հատկապես այն առումով, որ այն նախատեսում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի առաջադրանքն է լինելու միջոցներ ձեռնարկել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև աշխարհի տարբեր երկրներում «Ռուսաստանի քողարկված միջամտությունը» խափանելու ուղղությամբ:
Մայիսի 3-ին Ներկայացուցիչների պալատը որոշել է ընթացիկ տարվա բյուջեի հետ միասին (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) հաստատել օրինագիծը հատուկ ծառայությունների ֆինանսավորման մասին: Սպասվում է, որ մոտ օրերին օրինագիծը կհաստատվի նաև Սենատի կողմից, և կստորագրվի նախագահ Թրամփի կողմից:
Փաստաթղթի մի քանի բաժիններ նվիրված են Ռուսաստանին: Կետերից մեկով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Մոսկվայի ազդեցությունը ԱՄՆ ներքաղաքական գործընթացների մեջ նվազեցնելու և Ամերիկայում ռուսական հատուկ ծառայությունների գործունեությունը կանխելու ուղղությամբ:
Օրինագծի մեկ այլ ենթաբաժին առաջարկում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի նպատակն է լինելու Ռուսաստանի ազդեցությանը աշխարհի երկրներում հակազդելը: Այդ ծրագրին կհատկացվի 100 միլիոն դոլար: Կոմիտեի առաջադրանքն է լինելու հակազդել Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կամ հանրության վրա: Այս մարմնի մեջ պիտի մտնեն հետախուզության, պետդեպարտամենտի, Պենտագոնի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության, ֆինանսների և էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ:
Փաստաթղթում թվարկված են ռուսական ազդեցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են դրածո կազմակերպություններ ստեղծելը, մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում, ապատեղեկատվության տարածումը, ազդեցության գործակալներին ֆինանսավորելը, սադրանքները, մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, ահաբեկչությունը և քաղաքական հակառակորդների սպանությունները:
Նշված գումարը տրամադրվելու է Եվրոպայում ու Եվրասիայում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակություններին աջակցելու համար:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, Ձեր գնահատմամբ՝ այս ծրագիրն ինչպե՞ս կազդի կոնկրետ Հայաստանի ու Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման վրա: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հակազդեցությունը, ի՞նչ մեթոդներ են կիրառվելու:
– Միացյալ Նահանգներում գոյություն ունեն շուրջ 16 հետախուզական կազմակերպություններ: Դրանք պատկանում են Պենտագոնին, պետդեպարտամենտին, այլ գերատեսչությունների, ինչպես նաև հանդես են գալիս որպես առանձնացված գերատեսչություններ կամ ստորաբաժանումներ, ինչպիսին է, ասենք, Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ինչպես մենք ենք ասում՝ ЦРУ-ն: Այս կազմակերպությունների միջոցով Միացյալ Նահանգներն իրականացնում է իր հետախուզական գործունեությունը:
Ինչ վերաբերում է նոր ֆինանսավորմանը, ապա սա նախորդ՝ Օբամայի վարչակազմի կողմից ներկայացված մի նախագիծ է, որը պետք է հաստատվի ընթացիկ տարվա բյուջեով և սկսի կյանքի կոչվել: Դրանով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք կհակազդեն Ռուսաստանի ազդեցությանը տարբեր երկրներում: Այդ երկրներից մեկն, առաջին հերթին, հենց ինքը Միացյալ Նահանգներն է, որտեղ նախատեսվում է իրականացնել մի շարք հստակ քայլեր, որոնք ուղղված են լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը: Մասնավորապես, խոսքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների, լոբբիստական կառույցների միջոցով ԱՄՆ-ում ազդեցություն ձեռք բերելու մասին է: Անշուշտ, Միացյալ Նահանգները չի սահմանափակվելու միայն իր տարածքով, այլ շարունակելու է նման գործունեություն ծավալել նաև այլ պետություններում, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը ուժեղ է կամ ուժեղանում է:
Իհարկե, նման ծրագրեր կարող են իրականացվել նաև ԱՊՀ երկրներում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ սրա հետևանքով կլինի ֆինանսական միջոցների ներհոսք մեր տարածաշրջան, որի արդյունքում կարող են իրականացվել մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց նպատակը կլինի Ռուսաստանի ազդեցության թուլացումը:
Մեթոդները նոր չեն: Դրանք այն հին մեթոդներն են, որոնք մշտապես կիրառվել են: Դա ՀԿ-ների, ԶԼՄ-ների միջոցով իրականացվող հստակ քաղաքական դիրքորոշումն է, որը պիտի հստակ նպատակ ունենա հակազդելու ռուսական ազդեցությանը տարբեր պետություններում, այդ թվում նաև ԱՄՆ-ում:
Չեմ բացառում, որ տարածաշրջանում կարող են ստեղծվել լրացուցիչ լրատվական հոսքեր ապահովող լրատվական գործակալություններ, կայքեր կամ լրատվական այլ պլատֆորմներ, որոնց միջոցով ԱՄՆ-ը կփորձի հնարավորինս արդյունավետորեն հակազդել տարածաշրջանում ռուսական ազդեցությանը: Սա, իհարկե, գերտերություններին բնորոշ երևույթ է. թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ այլ գերտերություններ իրենց տեղեկատվական գործունեությամբ մշտապես մրցակցում են աշխարհի ամենատարբեր երկրներում:
Սա ընդամենը նախկինում գոյություն ունեցող ծրագրերը առաջ տանելու, ֆինանսական լրացուցիչ միջոցներ ներգրավելու փորձ է, նոր բան չէ, և կարծում եմ, որ պարզապես Միացյալ Նահանգների քաղաքականությունը ուղղություններով ավելի լայն, ավելի ակտիվ ու ագրեսիվ է լինելու, ինչը բնական երևույթ է տարբեր տարածաշրջաններում, պետություններում մրցակցող գերտերությունների համար: Այդ պետությունների թվին կարող է դասվել նաև Հայաստանը:
շարունակությունը՝ կայքում
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.