Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի և մի շարք այլ ապրանքատեսակների ներկրմամբ: Հայտնի է, որ այդ ապրանքատեսակները Հայաստան ներկրում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, և մինչ օրս ուրիշ տնտեսվարողի կողմից այդ ապրանքները ներկրելու փորձերը հիմնականում անհաջողության են մատնվել: Այդ տնտեսվարողներին կամ սպառնացել են, կամ այլ մեթոդներով ստիպել հրաժարվել այդ մտքից:
Օրերս էլ «Ժամանակ» թերթը գրեց, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը որոշել է հավի բուդ ներկրել և Սերժ Սարգսյանից ստացել է որոշակի խմբաքանակի «դաբրո», սակայն երբ փորձել է առաջին խմբաքանակը բերել Հայաստան, նրան իր մոտ է կանչել Սամվել Ալեքսանյանը և եղբայրաբար խնդրել հրաժարվել այդ մտքից՝ համաձայնելով մտքից հրաժարվելու պարագայում ամսական 5000 ԱՄՆ դոլար տալ Ալեքսանյանին:
«Որքանով որ ես եմ տեղյակ՝ շաքարավազ ներկրելու դաշտում մենաշնորհ կա, և ես պատրաստ եմ օրինակ ծառայել՝ կոտրելու այդ կարծրատիպերը, որ հնարավոր չի շաքարավազ ներկրել Հայաստան: Իմ քայլն առաջին հերթին քաղաքական ակցիա է, հետո նոր միայն բիզնես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ արդեն միջազգային կազմակերպությունների հետ ունեն հստակ պայմանավորվածություններ, հանդիպումները կայացել են, և առաջիկա մի քանի օրում շաքարավազի առաջին խմբաքանակը կլինի Հայաստանում: «Շաքարավազի ներկրման ամբողջ պրոցեսը լինելու է հրապարակային, որևէ թաքուն գործարք, հանդիպում, պայմանավորվածություն չի լինելու, քանի որ մեր գերնպատակը մենաշնորհ կոչված միֆը կոտրելն է: Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով, բոլոր հարկերը վճարելով շաքարավազ ներկրել, և դրա արդյունքւոմ որքան կարժենա այն շուկայում»,- ասաց Մկրտչյանը:
Մեր դիտարկմանը, թե իրենք արդեն հաշվարկե՞լ են, թե ինչ կարժենա իրենց ներկրած շաքարավազը, Մկրտչյանը պատասխանեց. «Քանի որ մեր գերնպատակւ շահույթ, գերշահույթ ստանալը չէ, բնականաբար մեր ապրանքի գինը կտարբերվի շուկայում առկա գնից: Բայց ասեմ նաև՝ քանի որ մենք չենք օգտվելու հարկային, մաքսային զանազան արտոնություններից, բնականաբար ինքնարժեքը մեզ վրա էժան չի նստելու: Մենք որևէ կերպ չենք շրջանցելու օրենքը, հարկային պարտավորությունները: Բայց մի բան կարող եմ ասել՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր ներկրած շաքարավազն ավելի մատչելի կլինի շուկայում առկա գնից: Ամեն ինչ անելու ենք՝ ապացուցելու համար, որ հնարավոր է օրենքը պահպանելով ներկրել ապրանք և շուկայում այն վաճառել ժողովրդի գրպանի պարունակությանը համապատասխան»,- նկատեց Մկրտչյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ շաքարավազի ոլորտում առկա մենաշնորհային միֆերը կոտրելուց հետո իրենք պատրաստվում են այլ ոլորտներւոմ առկա միֆերը կոտրել, սկսել ներկրել այն ապրանքները, որոնց ներկրումն անհնար է թվում:
Ի տարբերություն Արմեն Մկրտչյանի՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի մտադրությունները զուտ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու նպատակ են հետապնդում: «Ես պարզապես ուզում եմ բիզնեսով զբաղվել: Հավի բդի իդեան եկավ Արթուր Ալեքսանյանից, բայց չի բացառվում, որ փորձեմ ներկրել նաև ալյուր, ձեթ, կարագ: Պարզապես ուզում եմ տեսնել՝ կհաջողե՞մ բիզնեսում, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այս պահին զբաղված է պետռեգիստրում ընկերություն գրանցելու գործընթացով, որպեսզի ամեն բան օրինական լինի:
Մեր դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ կարող է Արթուր Ալեքսանյանի ճակատագրին արժանանալ, Քոչարյանը կեսկատակ-կեսլուրջ արձագանեց. «Էնպես չի, որ Արթուր Ալեքսանյանի ճակատագիրը վատ ճակատագիր է»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.