Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն էր տարածել Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին, որոնք լռել են հայկական զինուժի պատասխանից հետո: Տուժածներ չկան, թեեւ, եթե հայկական զինուժը պատասխանել է, ապա հնարավոր է ենթադրել, որ կրակոցները չեն եղել «սովորական»: Որովհետեւ, սովորաբար հայկական զինուժը պատասխանում է կամ լռեցնում անհրաժեշտության դեպքում:
Բոլոր դեպքերում, նկատելի է, որ վերջին շաբաթվա ընթացքում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հաճախակիացել են: Ադրբեջանցիները վերջին օրերին մի քանի անգամ կրակել էին Բաղանիսի ուղղությամբ, այդ թվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի: Տպավորություն է, թե ադրբեջանցիները դրանով ինչ որ «հող են շոշափում»:
Տավուշի ուղղությամբ ադրբեջանցիների «ուշադրությունը» աճել է այն բանից հետո, երբ ՀԱՊԿ Բիշքեկի վեհաժողովում հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը լուծվել է եւ մայիսի 2-ից այդ պաշտոնը կստանձնի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ եւ ԱԽ արդեն նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Դրան զուգահեռ էլ ադրբեջանցիները աշխուժացրել են կրակոցները Տավուշի սահմանի ուղղությամբ, որը Հայաստան-Ադրբեջան սահմանն է, այսինքն դե յուրե ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Այդ իմաստով, Տավուշի ուղղությամբ կրակոցները գործնականում դառնում են կրակոցներ Խաչատուրովի ուղղությամբ: Տավուշի սահմանն այդ իմաստով ունի առանձնահատուկ ռազմա-քաղաքական նշանակություն, քանի որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ ՀԱՊԿ-Ադրբեջան սահման:Սակայն Ադրբեջանին այդ հանգամանքը գործնականում չի կաշկանդել այդ սահմանի ուղղությամբ ոտնձգության հարցում: Իսկ 2014 թվականի ապրիլին Բաքուն գործնականում նախաձեռնեց դիվերսիոն պատերազմ եւ նահանջեց միայն հայկական ստորաբաժանումների կոշտ պատասխանից հետո:
2015-ի սեպտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած անսպասելի այցից հետո Ադրբեջանը կրկին թիրախավորեց Տավուշը՝ այս անգամ ոչ թե դիվերսիոն գրոհներով, այլ հեռահար հրետանակոծությամբ, որի թիրախ էին անգամ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրերը, այդ թվում Նոյեմբերյան քաղաքը, որտեղ եղավ նույնիսկ քաղաքացիական զոհ: ՀԱՊԿ-ը կրկին լուռ էր:
Այդ կազմակերպությունը զարմանալիորեն խոսեց 2016 թվականի դեկտեմբերին, երբ ադրբեջանցիները դիվերսիոն ներաթափանցման փորձ կատարեցին, որին զոհ դարձավ հայկական կողմի երկու զինծառայող: Դրան հետեւեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը, որի մեջ ամենաուշագրավը իհարկե Արցախի հիշատակումն էր 2016 թվականի ապրիլի համատեքստում: Բորդյուժան հիշեցնելով ապրիլյան ռազմական գործողությունները, օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետություն արտահայտությունը, դրանով հարուցելով Ադրբեջանի դժգոհությունը:
Հետագայում ՀԱՊԿ անդամները այդ հայտարարությունը վերագրեցին լոկ Բորդյուժային, եւ ինչը հետաքրքիր էր՝ հանկարծ պարզվեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից Բորդյուժան այեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ: Ֆորմալ իմաստով նրա պաշտոնավարման ժամկետն էր սպառվել, բայց հետաքրքիր է, որ դեկտեմբերի 26-ին ՀԱՊԿ Սանկտ-Պետերբուրգի Վեհաժողովում որեւէ կերպ չէր հիշատակվել այդ հանգամանքը, եւ տարին փակող նախագահները որեւէ կերպ հրապարակային շնորհակալություն չհայտնեցին մոտ մեկուկես տասնամյակ գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատած Բորդյուժային:
Ադբրբեջանական դիվերսիան տեղի ունեցավ Վեհաժողովից անմիջապես հետո: Արդյոք դրան Բորդյուժայի հայտարարություն արձագանքը դարձավ պատճառ, որ նա հեռանա պաշտոնի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Թե՞ այդուհանդերձ Բորդյուժան գիտեր, որ հեռանալու է,այդ պատճառով էլ իրեն թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւակերպումը:
Բոլոր դեպքերում, այդ ամենը միմիայն լրացուցիչ վկայությունն է այն բանի, որ ի դեմս ՀԱՊԿ-ի Հայաստանն ունի ոչ թե ռազմա-քաղաքական դաշնակից բլոկ, այլ գուցե հակառակը՝ իրավիճակը խճճող մի ռազմա-քաղաքական միավոր, որը Ադրբեջանը թերեւս ավելի շատ է կարողանում կիրառել Հայաստանի դեմ, քան հակառակը:
Այժմ այդ միավորի գլխավոր քարտուղարը դե յուրե Հայաստանի ներկայացուցիչն է: Դա պետք է լիներ ապրիլյան պատերազմից առաջ, բայց չգիտես ինչու հետաձգվեց մի քանի անգամ, նաեւ պատերազմից հետո: Ապրիլին հարցը հանկարծ լուծվեց: Ընդ որում, ուշագրավ էր այդ կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն ապրիլի 21-ին, ըստ որի՝ հարցը Հայաստանի համար որքան կարող է ինչ որ լուծում նշանակել, նույնքան էլ առաջացնել խնդիրներ: Վիգեն Սարգսյանը նաեւ ակնարկեց, որ դա այդուհանդերձ հայաստանյան պաշտոն չէ եւ Հայաստանի շահը չէ, որ սպասարկվելու է այնտեղ:
Դրան զուգահեռ, Տավուշի սահմանին վերջին օրերին հնչում են ադրբեջանական կրակոցները «Խաչատուրովի ուղղությամբ»: Ըստ երեւույթին, Բաքուն հետախուզում է, թե ում շահը եւ ինչպես է փորձելու սպասարկել նոր պաշտոնում Խաչատուրովը, որի հետ փաստորեն Ադրբեջանը ձեռք էր բերել հրադադարի պայմանավորվածությունն ապրիլին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.