Armtimes.com / «Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:
Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
Ասուլիսին ԵՄ դեսպանը, պատասխանելով, խարդախության դեպքի մասին լրագրողի հարցին, նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարևոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», — ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:
Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում», — ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետևել OLAF-ի օրինակին և նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:
Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:
«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքներ: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին ևս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:
«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլորը եզրակացությունները պետք է թողնել դատարանին», — ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք ինքերս ենք բաց խոսում եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ», — պարզաբանեց դեսպանը:
Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երևույթը մեզ և մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.