Ժիրայր Սեֆիլյանի գործը հորինված է եւ 1 տարի շարունակ չհիմնավորվելուց հետո դատարան է ուղարկվել, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ նա քաղբանտարկյալ է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը, որով մանրամասներ էր հաղորդվում գործի վերաբերյալ:
Պարոն Հայրապետյան, մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մտադրություն է ունեցել գրավելու ռազմավարական նշանակության շինություններ: Սեֆիլյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը: Նախաքննությամբ պարզվե՞լ է, թե ինչ շինությունների մասին է խոսքը:
Մեղադրանքի մեջ որեւէ կերպ չի կոնկրետացվել, թե ինչ նկատի ունի նախաքննական մարմինը: Այսինքն, մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման մեջ, որտեղ պետք է նշված լիներ՝ ենթադրենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այլ անձանց հետ ցանկացել է հեռուստաաշտարակ գրավել եւ պետությանը որոշակի պահանջներ ներկայացնել, նման բան չկա:
Նշեմ, որ մեղադրական եզրակացությունը մենք դեռ չենք ստացել, ծանոթացել ենք միայն դատախազության հրապարակմանը, այդտեղից ենք հասկանում, որ ամենայն հավանականությամբ, նկատի ունեն, որ Սեֆիլյանը ցանկացել է գրավել հեռուստաաշտարակը եւ ինչ-որ զորամասեր, որովհետեւ Դատախազության հրապարակման մեջ խոսք կա զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու մասին: Եթե հրապարակումն այդ մասին է, ապա ըստ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձի՝ այդ շինությունները գրավելը պետք է լիներ 2015թ. դեկտեմբերի 1-ին, բայց դեկտեմբերի 1-ն անցել է, դեկտեմբերի 31-ն էլ, մարտի 1, մայիսի 1 եւ հունիսի 20-ին Սեֆիլյանին ձերբակալում են եւ ասում, որ դու պետք է 6-7 ամիս առաջ հանցագործություն կատարեիր, բայց քո կամքից անկախ պատճառներով չես կատարել: Հետաքրքիր է՝ ո՞րն է այդ պատճառները: Եթե կատարող լիներ, 7 ամիս անցել է այդ դեկտեմբերի 1-ից… Սեֆիլյանին ձերբակալել են, քանի որ մեկ անձ ցուցմունք է տվել:
Դատախազության հայտարարությունից հասկացանք նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարության տակ գործել են բազմաթիվ խմբեր, որոնք ունեցել են ենթախմբեր: Այդ ենթախմբերից մեկն էլ բացահայտվել է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մնացած ենթախմբերն ու խմբերը չեն բացահայտվում: Փաստորեն, այսքան ժամանակ է անցել, բայց մեր իրավապահները չեն բացահայտել, ինչը նշանակում է՝ նման խմբեր, ենթախմբեր գոյություն չունեն, քանի որ մեր հատուկ ծառայության աշխատակիցներն ամենալավն են աշխատում, չկա հանցագործություն, որը չի բացահայտվում, իհարկե կան այնպիսիք, որոնք չեն ցանկանում բացահայտվել, դա ուրիշ բան է: Եթե ինչ-որ բան լիներ, հնարավոր չէր այդ խմբերին ու ենթախմբերին չբացահայտեին այս մեկ տարվա ընթացքում: Սեֆիլյանի ասածը, որ սա թատերական ներկայացում է, հաստատվում է:
Նշվում է նաեւ, որ մեղադրվող մյուս 4 անձինք կամովին հրաժարվել են կատարել Ժիրայր Սեֆիլյանի պահանջները:
Այդ անձինք, որոնց մոտ զենք է հայտնաբերվել, պետք է գնային, գրավեին, որովհետեւ Սեֆիլյանը ղեկավարն է, իրենք էլ կատարողները պետք է լինեին չէ՞: Այդ անձանց էլ պետք է նույն մեղադրանքներն առաջադրվեին. Ուղղակի այդ անձինք պետք է լինեին կատարողները, իսկ Սեֆիլյանն էլ՝ ղեկավարը: Բայց այդ անձանց այդ մեղադրանքը չի առաջադրվել, ինչի՞ համար, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տան: Հետաքրքիր է, որ այդ անձանց մոտ է զենքը հայտնաբերվել, նրանք են ձերբակալվել, հետո կալանավորվել, անցել է 4-5 ամիս ու հայտարարել են, որ չեն ցանկացել, զղջացել են: Սա ծիխաղելի, անգրագետ հայտարարություն է: Եթե ամեն ինչ ճիշտ է, թող այն ժամանակ հրաժարվեին, ոչ թե զենքեր տեղափոխեին:
Ասում են՝ իբր ապրիլյան պատերազմից հետո փոխել են իրենց դիրքորոշումը: Սա կրկնակի անտրամաբանական է եւ ստախոս: Առաջինը, մամուլից գիտենք, որ ապրիլյան պատերազմից հետո դժգոհությունները խիստ լարվեցին իշխանության նկատմամբ: Եթե անձը մտադրություն է ունեցել հեղափոխություն անել, այդ ցանկությունը պետք է ավելանար, ոչ թե նվազեր: Երկրորդ, դատախազության հետեւությունը խիստ հակասում է գործի նյութերին:
Նախաքննության նյութերում ճիշտ հակառակ պատկերն է. երբ որ Սեֆիլյանի դեմ հովհաննես Պետրոսյանը ցուցմունք էր տալիս, հարցին, թե պետք է գնայիր, հեղափոխություն անեիր, Սեֆիլյանն էլ քո հրամանատարն է, ինչո՞ւ հետ քաշվեցիր, Պետրոսյանը հետեւյալ պատասխանը տվեց՝ Ժիրայր, դու երկու անգամ ասացիր, որ հեղափոխություն կանես դեկտեմբերի 1-ին, ինչո՞ւ չարեցիր, ինչո՞ւ ժողովրդին քո հետեւից տարար, ես քեզ էլ չեմ հավատում: Աբսուրդ է, որ գործի նյութերով հեղափոխությունը պետք է արվեր մինչեւ ապրիլյան պատերազմը, իսկ դատախազությունն ասում է՝ ապրիլյան պատերազմից հետո մտքափոխվեցին:
Երրորդ, ինչո՞ւ քննչական մարմինները մեկ տարի չեն հայտարարել եւ այսօր դատախազությունն է պոպուլիստական, քաղաքական հայտարարություն անում:
Մասնավորապես ի՞նչ ցուցմունք են տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:
Երկու անձ ցուցմունք է տվել, որ Ժիրայր Սեֆիլյանն է իրենց հանձնարարել այդ զենքերը, բայց պարզ չի, թե այդ զենքերը որտեղից են վերցրել, ում զենքերն են: Քննությամբ դա ոչ մի կերպ չի բացահայտվել: Ամենահետաքրքիրն էլ այդ զենքերի բացահայտումն է: Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը նախկինում որեւէ կերպ քաղաքականությամբ չի զբաղվել, բայց իր ցուցմունքների համաձայն՝ ցանկություն է առաջացել զինված հեղափոխություն անել Հայաստանում: Ինքը հասկացել է, որ նման բան կարող է անել միայն Ժիրայր Սեֆիլյանը: Փորձել է կապ հաստատել, սոցցանցերով գրել է, բայց Սեֆիլյանը չի պատասխանել, ինքն էլ գնացել է ցույցերի, ծանոթացել է նրա հետ ու մի քանի անգամ առանձնազրույց է ունեցել, որոնց ժամանակ էլ Սեֆիլյանն էլ ասել է, թե իբր հեղափոխություն պիտի անեն: Իրենք իբր պատրաստվել են դեկտեմբերի 1-ին, գնացել ինչ-որ տեղ, բայց հեղափոխությունը չի եղել, այդ տղան հիասթափվում է Սեֆիլյանից ու գալիս ցուցմունք տալիս նրա դեմ: Մի պահ պատկերացնենք, որ անձը որոշել է հանցագործություն կատարել, բայց հրաժարվել է դա անել, ուրեմն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Երկրորդ, եթե այդքան հեղափոխական անձ է, պարզ չէ, թե ինչու է հրաժարվել հեղափոխություն անելու գաղափարից, հետագայում ինչպես այդ զենքերը բերել տվեց այլ անձի, որի մոտ էլ պատահական հայտնաբերել են այդ զենքերը: Այս հեքիաթ վարկածները հուշում են, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը ներդվրած է եղել ինչ-որ մարմինների կողմից, որ հետագայում ցոցմունք տա:
Սեֆիլյանը ճանաչո՞ւմ է այդ անձին: Երբեւէ զրույց չի ունեցե՞լ նրա հետ:
Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս, բայց այդ անձին չի ճանաչում: Այդ անձն էլ հստակ չի հիշում՝ ինչպես է Սեֆիլյանը նրան հանձնարարել այդ զենքերը ձեռք բերել: Ասում է, որ չի հիշում՝ հեռախոսո՞վ է իրեն հանձնարարել, բանավո՞ր, թե՞ գլխի շարժումով է հասկացրել: Բացի դրանից՝ այդ տղան նույնիսկ թվականը չէր հիշում, թե որ տարվա դեկտեմբերի 1-ի մասին է խոսքը:
Կարծում եմ, որ այդ անձանց խոստացել են, որ եթե գաք ու դատարանում հաստատեք ձեր ցուցմունքները, ազատ կարձակվեք:
Նրանց ի՞նչ մեղադրանք է առաջադրվել:
Այդ 4 անձինք մեղադրվում են զենքի շրջանառության մեջ միայն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.