Ես տիկին Դոնարա Պետրոսյանս հանդիսնում եմ իմ որդի Հարց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներին՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներից յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում:
Լսելով և կարդալով որդուս՝ Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներ Թամար Հովհաննիսյանի և Ալեք Ենիգոմշյանին, մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝
- Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին, քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին:
- Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին՝ կապված Եռաբլուր տեղափոխելու, հողին հանձնելու և գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձևով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր, ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց և ոչ մի պատասխան չտվեց, և ես ստիպված դիմել եմ հանրությանը:
- Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու՝ Արսեն Սարգսյանի մասնակցությունից, հանձնախումբը կհավաքվի և կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես որպես Հաց Բերողի իրավահաջորդ պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը և անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում և շատ գնահատում եմ:
- Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բետոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին, մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների և ազնվականների և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա, ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյան Անահիտի՝ դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր:
- Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բետոնապատ դամբարանը և Մերգելյանից եկող ավտոբուսները: Մարդիկ լսելով Հաց Բերողի անունը, ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները:
Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույն է մնում է իմ որդին:
Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ, շատ բարի:
Շնորհակալ եմ ժողովրդին, որ գնահատեց ու սիրեց իմ որդուն, իմ Հաց Բերողին…
Հաց Բերողի մայր՝ Դոնարա
Խնդրում ենք հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կապվել Անի Կաղինյանի հետ՝ 098-000-995
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.