«Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետական կուսակցության, «Դաշնակցության» եւ «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորության թեկնածուների ցանկը, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել եւ հետեւաբար չեն դառնա մանդատի տեր: Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում այսպես ասած ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:
Ընդ որում, դա ամենեւին չի նշանակում, որ զտման մյուս փուլերը անպայման լինելու են մինչեւ մայիսի 18-ը, երբ տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, եւ կլինի կառավարության հրաժարականը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանը անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը եւ այն այլեւս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը:
Այդպիսով, հանրապետության Առաջին դեմքը դառնում է վարչապետը, ձեւավորվելու է նոր կառավարություն: Ահա առաջիկա տարվա ներիշխանական գլխավոր ինտրիգը եւ, ըստ էության, գուցե ամբողջ հնգամյակի գլխավոր ինտրիգը: Եվ այս տեսանկյունից, ներկայիս խորհրդարանական կազմն առաջիկա տարվա ընթացքում ենթակա է այդ ինտրիգին: Իսկ այն հանգուցալուծվելու է իշխանության բեւեռների կամ թեւերի ուժերի հարաբերակցությամբ: Այստեղ կան առնվազն երկու հիմնական հավակնորդներ՝ Սերժ Սարգսյանի թեւը եւ Կարեն Կարապետյանը, որն ինքը թեւ չունի, այլ ավելի շուտ հանդիսանում է Սամվել Կարապետյանի թեւի ներկայացուցիչ: Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ խաղին բավական գործուն ներգրավվածություն ունենալու են «Դաշնակցությունն» ու Գագիկ Ծառուկյանը: Կլինեն բավականին տարբեր այլ ավելի մանր գործոններ, մինչեւ անգամ ընդդիմադիր դաշտում, եւ գուցե նույնիսկ խորհրդարանից դուրս մնացածների շարքերում:
Այսպիսով, կաթսան շարունակելու է եռալ, կամ ավելի շուտ դեռեւս չի էլ հասել եռման կրիտիկական աստիճանի: Այդ իրավիճակում անունները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել առաջին փուլում, անկասկած, չեն արտացոլում ամբողջական պատկերը, խճանկարը, որ առկա է նոր խորհրդարանում: Կախված հիմնական բեւեռների միջեւ ուժերի հարաբերակցությունից առաջիկա տարում, անկասկած, շատ հավանական են նոր ինքնաբացարկներ՝ մինչեւ մայիսի 18, եւ մանդատներից հրաժարականներ՝ արդեն 18-ից հետո:
Ի վերջո, հաղթող բեւեռը իր հաջողությունը պետք է արտացոլի հենց խորհրդարանական խճանկարում, հետո արդեն կառավարության պատկերում արտացոլելու համար»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.