«Իշխանության ներսում վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ու ավելի սուր հակասությունների կիզակետում է հայտնվում: Ընդ որում, այդ հակասությունները գնալով նորանոր երանգներ ու ոլորտներ են ընդգրկում:
Մինչեւ հիմա տպավորությունն այնպիսին էր, որ նա ներքին խուլ հակասություն ունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ 2018թ. խորհրդարանական կառավարման համակարգի՝ ուժի մեջ մտնելուց հետո էլ ցանկանում է լինել վարչապետ, ինչը հավանաբար չի ցանկանում Ս. Սարգսյանն ինքը: Բացի այդ, վարչապետի ու Դաշնակցության միջեւ առկա լարվածության մասին էր խոսվում, թե Կ. Կարապետյանը դեմ է, որ այդ ուժը կառավարությունում նախարարներ ունենա, կամ որ հենց այդ թեկնածուները պետք է նախարարներ դառնան:
Հիմա արդեն Կ. Կարապետյանը լարվածություն է հրահրում իր ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: Կառավարության՝ ապրիլի 20-ի նիստի ժամանակ վարչապետի ու ոստիկանապետի միջեւ մի փոքր վիճաբանություն տեղի ունեցավ: Կ. Կարապետյանը ոչ ավել-ոչ պակաս աղբահանության խնդրով էր դիմել ոստիկանապետին, թե՝ «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Վ. Գասպարյանը, սակայն, այլ պաշտոնյաների նման չէր համաձայնել ու ասել, թե՝ կզբաղվենք այդ հարցով: Նա հակադարձել էր, թե՝ ապարդյուն խոսակցություն է տարվում: «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք եւ այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասել էր նա:
Այն, որ Կ. Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց՝ ակնհայտ է, բայց նա անգամ չի հասկանում ներիշխանական չգրված օրենքներից: Նա հավանաբար չհասկացավ, որ կոնկրետ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր եւ Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նախ՝ այն, որ աղբահանությամբ զբաղվելն ամենեւին էլ ոստիկանության գործառույթը չէ, դրա համար Կ. Կարապետյանը պետք է դիմի հավանաբար համայնքի ղեկավարներին կամ այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին:
Մյուս կողմից էլ՝ վարչապետը հավանաբար չի էլ պատկերացնում, որ իրեն բոլորովին պետք չէ նման հարցով եւ ընդհանրապես լարել հարաբերությունները Վ. Գասպարյանի հետ: Նման նախադեպեր եղել են, եւ դա հաստատ ոչ ի վնաս Վ. Գասպարյանի է եղել: Տվյալ դեպքում կարող ենք հիշեցնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վ. Գասպարյանը 2011 թվականից ոստիկանապետ է եւ Ս. Սարգսյանի հիմնական հենասյուներից մեկն է: Կ. Կարապետյանը ժամանակավորապես է վարչապետ նշանակվել: Իսկ առաջիկա մեկ տարում Ս. Սարգսյանը դեռ ուժեղ լիազորություններով նախագահ է լինելու: 2018թ. մայիսին, ճիշտ է, ավարտվում են նրա նախագահության լիազորությունները, բայց նույն օրն էլ Կ. Կարապետյանն է իր գլխավորած կառավարության հետ միասին հրաժարական տալու: Այդպես սահմանված է նոր Սահմանադրության մեջ, եւ դա իզուր չի արված: Եթե Ս. Սարգսյանն ավարտեր, բայց Կ. Կարապետյանը հրաժարական չտար, նա կշարունակեր լինել խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ իր էլ ավելի մեծ՝ երկրի ղեկավարի լիազորություններով: Ահա թե ինչու է այդ հրաժարականի դրույթն ավելացվել Սահմանադրության մեջ:
Բայց Կ. Կարապետյանը, երեւում է, այնքան էլ չի հաշտվում իր այն հեռանկարի հետ, որ 2018թ. պետք է վարչապետի պաշտոնն իրենը չլինի: Վերջերս մենք տեղեկություն էինք հրապարակել, թե առաջիկայում լուրջ բախում է սպասվում Կ. Կարապետյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ, որ վերջինիս հայտնի է դարձել, թե Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ դրա դիմաց առաջարկելով լուրջ գումարներ։
Դեռեւս սահմանադրական փոփոխությունների ժամանակ մտահոգություններ էին հնչում, թե այդ նոր մայր օրենքի տակ ռումբ կա թաքնված, որ իշխանությունները նոր-նոր են սկսում հասկանալ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.