ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
—Պարոն Մելիքյան, օրերս կայացավ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ԱԳՆ-երի մակարդակով հանդիպում Մոսկվայում: Բացի պաշտոնական մի քանի կցկտուր նախադասությունից, ոչինչ հայտնի չէ, թե իրականում ինչ հանդիպում էր, ինչ են քննարկել կողմերը: Ձեր կարծիքով ինչո՞ւ կայացավ նման հանդիպում, երբ տևական ժամանակ հայկական կողմը մերժում էր հանդիպումները՝ պատճառաբանելով Վիեննայի պայմանավորվածությունները:
-Հավանաբար պահը հարմար համարվեց. անցյալ տարվա ապրիլյան ռազմագործողությունից հետո Հայաստանում բավականին երերուն ներքաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Հուլիսին տեղի ունեցավ Սասնա ծռերի ընդվզումը, որը փողոց դուրս բերեց նաև մեծ քանակությամբ մեր համաքաղաքացիների և էլ ավելի խորացրեց գործող իշխանության հանդեպ ատելությունն ու անվստահությունը: Լարումը նվազեցնելու համար նոր վարչապետ նշանակվեց և մասամբ փոխվեց կառավարության կազմն, ինչի շնորհիվ պարոն Սերժ Սարգսյանին հաջողվեց առանց լուրջ ցնցումների ժամանակ ձգել մինչև ապրիլյան խորհրդարանական «ընտրությունները» և հընթացս կարծես թե վերջնականապես չեզոքացնել Րաֆֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Սամվել Բաբայանի և մի շարք այլ քաղաքական դերակատարների հնարավոր ապագա ազդեցությունը ներպետական գործընթացների վրա: Եվ ահա, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը նշելուց անմիջապես հետո պաշտոնական Երևանը, հավանաբար այլևս ժամանակ ձգելու համար հարգելի պատճառաբանություն չգտնելով, համաձայնվեց այդ՝ մեզ համար անիմաստ և վնասակար եռակողմ նախարարական բովանդակազուրկ հանդիպմանը: Անցյալ տարվա ապրիլին անդառնալիորեն խախտվեց 1994 թվականից ի վեր հաստատված տարածքային և քաղաքական ստատուս քվոն, և քանի որ պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը նոր նախաձեռնություններով հանդես գալու նվազագույն ցանկություն անգամ չեն դրսևորում, կարելի է ասել, որ կրկին ակտիվացվելու է Արցախի տարածքները հանձնելուն ուղղված ադրբեջանա-ռուս-հայկական համատեղ քարոզն ու իրավաքաղաքական, ռազմական և տեխնիկական պայմանների նախապատրաստումը:
—Պարոն Մելիքյան, այդ հանդիպումը տեղի ունեցավ թե հակառակորդ, թե միջնորդ կողմի ակնհայտ ճնշման պարագայում: Հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը հրապարակեց Ռուսաստանից նոր խմբաքանակի զենքի ձեռքբերման մասին, իսկ այդ օրվա բանակցությունները զուգորդվեցին սահմանային կրակոցներով, որի արդյունքումհայկական կողմը զոհ ունեցավ: Ի՞նչ ճնշումներ էին սրանք, ըստ Ձեզ:
-Մեր քաղաքական շրջանակների, պետական պատասխանատուների և բանակցողների անգործությունը, նախաձեռնողականության բացակայությունը խրախուսելու է Հայաստանի հանդեպ բանեցվող այդօրինակ ճնշումները, և դրանք շարունակական բնույթ են ունենալու:
—Պարոն Մելիքյան, Դուք գտնում եք, որ Սերժ Սարգսյանն էապես կաշկանդված է արցախյան տարածքները հակառակորդին հանձնելու վերաբերյալ այն խոստումներով, որ նա տվել է դեռ մինչև ՀՀ նախագահի աթոռին բազմելը: Ինչո՞ւ եք նման կերպ կարծում, և արդյոք սա ենթադրում է, որ Ս. Սարգսյանը հակված է տարածքներ զիջելու Ադրբեջանին:
-Ես գտնում եմ, որ պարոն Սարգսյանի կողմից 2005 թվականին տարածքներ հանձնելու պատրաստակամությունը հավաստող հրապարակավ արված հայտարարությունն այն, կոպիտ ասած, «ղազագիրն» էր, որը նրա համար ապահովեց արտաքին համակողմանի աջակցությունը ՀՀ նախագահի աթոռը տասը տարի զբաղեցնելու գործում: Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը երազում է տարածքներն օր առաջ հակառակորդին հանձնելու մասին, բայց իր խոստման և քաղաքական դիրքորոշման հետևանքով առաջացած այս իրավիճակում իր անձնական հույզերն ամենևին կարևոր չեն, կարևորն այն է, որ դրանց առկայության պայմաններում սկսեց գործնականում ուրվագծվել մեզ համար աղետալի հանգուցալուծման առարկայական պատկերը: Այդ հանգուցալուծումը ոչ թե խաղաղության հաստատման, այլ ազգամիջյան ատելության խորացման և Հայաստանի համար խիստ անբարենպաստ նոր դիրքերից պատերազմի վերսկսման բացառիկ վտանգ է պարունակում:
—Ձեր ֆեյսբուքյան էջում հայտնել էիք նաև, որ տարածքները պետք է հանձնվեն առանց Բաքվի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այսինքն, Արցախի տարածքի երկու երրորդը պետք է առանց որևէ նախապայմանի հանձնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողությանն առանց Արցախի անկախ կարգավիճակի պաշտոնական ճանաչման: Ըստ Ձեզ, այս նոր իրավիճակում անգամ Սերժ Սարգսյանն իրավական և բարոյական իրավունք է ձեռք բերում չեղարկելու իր կողմից նախկինում այլ պայմաններով տրված խոստումները և գործը նոր էջից սկսելու: Ինչո՞ւ եք նման կերպ կարծում: Ի՞նչ հիմքեր կան, ի՞նչ մտավախություն ունեք:
-Դրանք մտավախություններ չեն, այլ ռուսական որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից հնչեցվող առաջարկ-պահանջների գնահատման արդյունք: Ռուսներին Ադրբեջանն անհրաժեշտ է, իսկ Ադրբեջանին էլ անհրաժեշտ է վերադարձնել ամբողջ Արցախն իր լիակատար վերահսկողության տակ: Պաշտոնական Բաքուն չի ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքն ու ամեն ինչի կգնա, որպեսզի մեզ պարտադրի առանց նախապայմանների տարածքները հանձնելու տարբերակը, և պետք է ասեմ, որ հողատվության սկիզբն արդեն դրված է. անցյալ տարի կորսված 800 հեկտարը և այդ կորստի հանդեպ հայ պաշտոնատարների բացառիկ անպատասխանատու, անպատկառ քաղաքական դիրքորոշումն ընդամենն այդ գործընթացի առաջին արարն է մարմնավորում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.