ՀՀ ԱԺ–ում Էդուարդ Շարմազանովն առաջարկել է վերանվանել Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն հրեաների օրինակով
Երկուշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց վերանվանել Սփյուռքի նախարարությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր կառավարական կազմի փոփոխությունները, ասել է, որ տվյալ առաջարկն ընդունելի է, այն կառավարության քննարկմանը կներկայացվի և անհրաժեշտության դեպքում առաջին և երկրորդ ընթերցումների ընթացքում ուղղումներ կկատարվեն:
Էդուարդ Շարմազանովը նաև ճշմարտությունից հեռու եզրահանգում է արել, հայտարարելով, որ ներգաղթի հարցում պետք է սովերենք և օրինակ վերցնենք Իսրայելից: Մինչդեռ անցյալ դարում հրեաները և Իսրայելը հայերից են սովորել և օրինակ վերցրել, թե ինչպես պետք է կազմակերպել մասսայական ներգաղթ սփյուռքահայ օջախներից:
Իսրայելը ստեղծել է ներգաղթի նախարարություն (Ալիա) 1948 թվականին և շուրջ երեք տարի ակտիվ ներգաղթ է իրականացրել` 1948-1951 թթ, հիմք ընդունելով նաև հայերիս փորձը: Կրկին Իսրայելը կարևորեց այդ գործը և վերաբացեց նախարարություն արդեն 1968 թվականին:
Բանն այն է, որ առաջինը մեծաքանակ սփյուռք ունեցող ազգերից հայերն են մասսայական ներգաղթ կազմակերպել Սովետական Միության օրոք՝ 1946 թվականին, և այն շարունակվեց մինչև 1949 թվականը: Ընդ որում, մինչ ներգաղթի կազմակերպելը բազմաթիվ էմիսարներ էին այցելում սփյուռքի գաղթօջախներ, ովքեր քարոզում էին հայրենիքում նրանց սպասող հնարավորությունները:
Մի քիչ ուսանելի պատմություն.
Փաստենք, որ 20-րդ դարում հայ ժողովուրդը երկու մասսայական (արտա)գաղթ և երկու մասսայական ներգաղթ է ունեցել: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո 1.5 մլն-ից ավելի հայեր զոհ գնացին, իսկ հարյուր հազարավոր հայեր բռնագաղթվեցին , սփռվելով աշխարհով մեկ: Սա մասսայական բռնագաղթ էր անցյալ դարասկզբին:
1918 թվականի մայիսի 28-ին հիմնադրվեց Առաջին հանրապետությունը և սկսվեց առաջին մասսայական ներգաղթը Հայոց նոր պետականության սահմաններից ներս: Ներգաղթում էին, ոչ միայն Արևմտյան Հայաստանից եղեռնատես ու մազապուրծ փրկված հայ ընտանիքները, այլ նաև տարբեր երկրներից գիտնականներ, տնտեսագետներ, արվեստագետներ, ճարտարապետներ, ինժեներներ, որպեսզի իրենց գիտելիքն ու կարողությունը բերեն նորաստեղծ հանրապետության կառուցմանը: 1918-ին Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել շուրջ 300 հազար հայ:
Առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին խորհրդանշական անվանում ենք Երկրորդ հանրապետություն: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Երկրորդ հանրապետության առաջին տարիներին էլ մասսայական ներգաղթը շարունակվում էր մինչև անցյալ դարի 30-ականները:
Երկրորդ մասսայական ներգաղթը 1946-48 թվականներին էր, որի ընթացքում աշխարհի շուրջ տասնհինգ երկրներից մոտ 90 հազար մարդ ներգաղթեց Խորհրդային Հայաստան: Սակայն արդեն անցյալ դարի 70-ական թվականներից սկսած 1946-48 թվականներին ներգաղթած սփյուռքահայերի ժառանգներն աստիճանաբար նորից արտագաղթեցին դեպի ԱՄՆ, Կանադա, Եվրոպա:
Սա դեռևս մասսայական արտագաղթ չէր, քանի որ այն էական ազդեցություն չէր ունենում Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա:
Երկրորդ մասսայական արտագաղթը սկսվել է 1992 թվականին և շարունակվում է մինչ օրս: 1992 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3 մլն 663 հազար մարդ : Արդեն 2016-ի հունվարի 1-ին այն կազմում էր 2 մլն 998 հազար մարդ:
Եթե հաշվի առնենք նաև բնական աճը, ապա ճշմարտությանը բավականին մոտ տվյալներով 1992-ից մինչև 2016 թվականը Հայաստանից արտագաղթել է շուրջ 1 մլն 200 հազար մարդ: Ժողովրդագրական այսպիսի տվյալներով մենք չենք կարող գոյատևել մի տարածաշրջանում, ուր հարևանների , մասնավորապես՝ Թուրքիայի և Իրանի բնակչությունն աճում է տարեկան 1 մլն մարդով: Հայրենասեր, հեռատես և ազգային շահը խորապես գիտակցող անհատները հասկացել են, որ եթե այսօր չկազմակերպվի մասսայական ներգաղթ դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ , ապա վտանգված է ոչ միայն Հայոց պետականության, այլ նաև հայ ազգի գոյությունը տարածաշրջանում:
Սակայն մասսայական ներգաղթ կազմակերպել դեպի մի երկիր, ուր բնակչության 70 տոկոսը աղքատ է, առնվազն հեքիաթ է: Մասսայական ներգաղթը կազմակերպչական և ֆինանսական մեծ ներուժ է պահանջում:
Անկախ նրանից, թե կփոխվի նախարարության անունը և գործառույթները, հնարավոր չէ մասսայական ներգաղթ կազմակերպել մի երկրում , ուր շարունակվում է մասսայական արտագաղթը:
Ֆիզիկայի օրենքներն ասում են , որ հնարավոր չէ լցնել ջրավազանը , եթե արտահոսքի ծավալը մեծ է ներհոսքից:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.