Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամները մարտ ամսից մաքրման և պեղման աշխատանքներ են իրականացնում Տող գյուղի մելիքական ապարանքի տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց հյուսիս գտնվող միջնադարյան դամբարանադաշտում։ ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի խոսքով հնագիտական աշխատանքների ժամանակ այդ տարածքներում բացվում են տապանաքարեր, որոնց մեջ կան նաև Դիզակի հայտնի մելիքների տապաններ։
Մինչև 1928-30թթ. Սուրբ Հովհաննեսը գործող եկեղեցի է եղել, խորհրդային տարիներին 18-րդ դարի այս եկեղեցին վերածվել է ակումբի՝ կորցնելով հոգևոր նշանակությունը, սակայն պահպանելով գոյությունը։ Որպես ակումբ ծառայած տարիներին փոխվել է եկեղեցու հատակը. ծածկվել է փայտով և բեմ կառուցվել: 1989-90թթ. փայտե հատակը քանդվել է և հայտնաբերվել են քանդակազարդ քարերի բեկորներ:
Պարզվել է, որ դրանց մեջ է նաև հռչակավոր մելիք Եգանի տապանաքարը: Ըստ պատմական տեղեկությունների Տողում պետք է չորս կամ հինգ մելիքների տապանաքարեր ևս լինեին: Ենթադրվում է, որ դրանք եղել են Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանատանը, հավանաբար հենց այդտեղից էլ Մելիք Եգանի տապանաքարը տեղափոխել են եկեղեցու սրահ ու դրել փայտե հատակի տակ՝ կամ որպես շինաքար, կամ էլ ոչնչացումից փրկելու նպատակով։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ եկեղեցին ունեցել է ևս մեկ մուտք, որը խորհրդային տարիներին շարվել է քարով, ծեփվել ավազի ու ցեմենտի խառնուրդով: Քանդելուց հետո պարզվել է, որ մուտքը կամարակապ է: Եկեղեցու հյուսիսային պատը և բակը ծածկված են եղել հողի շերտով։ Արդեն ավարտվել են նաև եկեղեցու հյուսիսային բակի մաքրման և պեղման աշխատանքները։ Բացվել են երկու տասնյակից ավելի տապանաքարեր, բոլորն էլ հիմնականում լավ պահպանված. տեսանելի են տապանների պատկերաքանդակները։ Ինչպես եկեղեցին, այնպես էլ տապանաքարերը թվագրվում են 18-րդ դարով։ Հողի շերտից ազատված տապանաքարերին արձանագրություններ են, խնջույքի պատկերներ, որսի կամ տոնակատարությունների տեսարաններ։
Սուրբ Հովհաննես եկեղեցին «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում է և բաց է զբոսաշրջիկների այցելությունների համար:
Նախատեսվում է պեղումներ իրականացնել նաև տապանատան հատվածում և եկեղեցու հարավային բակում՝ մյուս մելիքների տապանաքարերը գտնելու ակնկալիքով: Մելիք Եգանի տապանաքարից բացի հայտնի է ևս մեկի՝ մելիք Բախտամի տապանաքարի գտնվելու վայրը. այն Տողի Նահատակաց եկեղեցում է, իսկ մյուս մելիքների տապանաքարերի ճակատագրերը դեռևս անհայտ են:
Տողում պեղումները շարունակվելու են։
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.