Սահմանին տիրող իրավիճակի մասին Araratnews.am-ը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ:
Պարո՛ն Բադասյան, մեկ օրվա ընթացքում երկու զոհ ունեցանք, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ իրավիճակ է սահմանին:
Որեւէ արտառոց լարվածություն չկա, պարզապես դիպուկահարներ են աշխատում: Ինչ վերաբերում է զոհերին, ապա սա ապացույց է այն բանի, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն գնով Ղարաբաղը հայաթափել: Այս ամենից մենք, մեր քաղաքական գործիչները պետք է հետեւություններ անենք՝ չպետք է որեւէ զիջում լինի, Ադրբեջանին պետք է ծնկի բերենք:
Այսինքն՝ դուք պատերազմի մասի՞ն եք խոսում:
Ես պատերազմ հրահրելու կոչեր չեմ անում, այլ կոչ եմ անում, որ խաղաղություն հաստատվի, եւ մեր զավակների արյունը չթափվի:
Ի՞նչ տարբերակով:
Պետք է խաղաղություն հաստատվի: 1994 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խայտառակ ձեւով ստորագրեց հրադադարի պայմանագիրը, հետագայում` երկրորդ նախագահի ժամանակ եւս դա շարունակվեց, հիմա էլ երրորդ նախագահի կողմից է նույնը շարունակվում: Միակողմանի զիջումներ եւ պարտվողական քաղաքականություն` ահա սա է բերում նրան, որ Ադրբեջանը փորձում է ազդել ժողովրդի հոգեբանական հավասարակշռության վրա, որպեսզի մարդիկ ասեն՝ զիջենք, միայն թե կռիվ չլինի:
Մեր երկրում կան մարդիկ, որոնք հայտարարում են՝ եկեք Արցախը հանձնենք: Վերջերս էլ ՀԱԿ-ն էր խոսում այդ մասին՝ հանձնել տարածքներ հանուն խաղաղության: Դրանց քիչ մասը դավաճանների խումբ է, իսկ մեծ մասն էլ՝ մոլորված:
Այս իրավիճակից միակ ելքն այն է, որ եթե իրենք օգտագործում են 23 միլիմետրանոց զինատեսակ, մենք օգտագործենք 100 միլիմետրանոց: Ո՞վ է մեզ խանգարում դիպուկահարով խփել, եթե մեր զինվորին են սպանում:
Այնուամենայնիվ, ձեր նշած տարբերակը չի՞ վերածվի լայնամասշտաբ պատերազմի:
Ադրբեջանը որ մեզ խփում է, չի՞ վախենում, որ պատերազմ կսկսվի: Իհարկե, վախենում է, բայց գիտի, որ մենք դրանից էլ վախենալու ենք: Հիմա եկեք փորձենք եւ այն կետը, որտեղից իրենք մեզ զինվորին խփել են, ոչնչացնենք, այդ ժամանակ կտեսնենք՝ հակառակորդը երկար ժամանակ կլռի: Եթե խաղաղություն ենք ուզում, ապա պետք է սովորենք այն ձեռք բերելու ձեւը: Եթե մենք մեկին տասը անենք, ապա պատերազմ չի սկսվի, ո՛չ, պատերազմը կկանխվի: Դա կարելի է անել ոչ թե մի դիրք, այլ դիրքեր ոչնչացնելու հաշվին: Մենք պարտավոր ենք հանուն մեր զինվորների կյանքի նոր տարածքներ գրավել եւ ոչնչացնել հակառակորդի կրակակետերը: Դրա համար իշխանություններին կամք է պետք, ինչն այսօր չունեն, որովհետեւ իրենց եւ իրենց մերձավորների զավակներն առաջնագծում չեն:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.