Երեկ տեղեկություն ստացանք, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը նոր գլխավոր խորհրդական է նշանակել, այս մասին բավականին ուշագրավ մանրամասներ է հաղորդում lragir.am-ում։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակել է գլխավոր խորհրդական: Սոնա Ղարիբյանը ավարտել է ճարտարագիտական համալսարանը, այսինքն ունի տեխնիկական կրթություն եւ մասնագիtությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է, բայց ունի հետաքրքիր աշխատանքային կենսագրություն: Ղարիբյանը երեք տարի եղել է բանկերի ասոցիացիայի գլխավոր հաշվապահ, հետո 10 տարի եղել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ, 2008-2014 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, իսկ 2015 թվականի փետրվարից նշանակվել է Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ:
Պակաս հետաքրքիր չէ մի փոքր դրվագ ֆիննախի ֆինանսական վերահսկողության տեսչության գործունեությունից: Դեռեւս վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հենց այդ տեսչությունն էր բացահայտել, որ գյուղացիական տնտեսություններին հատկացվող դոտացիոն դիզվառելիքի զգալի մասը Արարատի մարզում բաժին էր հասել Հովիկ Ավբրահամյանի բարեկամներին: Հովիկ Աբրահամյանը հետագայում արդարացել էր, թե իր բարեկամներն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ իրենց էլ հասնում էր այդ վառելիքից, ու քանի որ խոշոր հողատերեր են՝ ստացել են խոշոր ծավալ:
Ընդ որում, այդ պատմությունն այն շրջանում էր, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ն ու ՎՊ այդ ժամանակ նախագահ Իշխան Զաքարյանն ակնհայտ լայնածավալ գրոհ էին սկսել Տիգրան Սարգսյանի դեմ՝ տատանելով իշխանությունն ընդհանրապես, ինչը Սերժ Սարգսյանը ստիպված էր ընդհատել Իշխան Զաքարյանին սպառնալով, թե գերազանցում է լիազորությունը եւ կարող է հայտնվել ՀՔԾ ուշադրության կենտրոնում:
Դա իբրեւ դրվագ, հաշվի առնելով նաեւ, որ Սոնա Ղարիբյանը 2015 թվականին նշանակվել է ՎՊ խորհրդի անդամ:
Այդպիսով, պաշտպանության նախարարի Գլխավոր խորհրդական է նշանակվում անձ, որն ունի ֆինանսական վերահսկողության ոլորտում գործունեության ավելի քան մեկուկես տասնամյակի հարուստ փորձ եւ այդ փորձը կուտակել է պետական տարբեր կառույցներում ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
Աներկբա է, որ Սոնա Ղարիբյանի գլխավոր խնդիրը լինելու է պաշտպանական գերատեսչության ֆինանսական հոսքերը Վիգեն Սարգսյանի համար լիարժեք վերահսկելի պահելը, հնարավոր ռիսկերը նրա համար բացահայտելը:
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սոնա Ղարիբյանը կարեւոր դերակատարում ունեցած լինելով Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, ՎՊ իրականացրած ֆինանսական վերահսկողության գործառույթներում, անկասկած չափազանց լավ պատկերացում ունի Հայաստանում ֆինանսական համակարգի շրջանառությունից, տարբեր մեխանիզմներից, նրբերանգներից:
Այդ իմաստով, Վիգեն Սարգսյանի Գլխավոր խորհրդականի պաշտոնում հայտնվում է մարդ, որը կարող է տիրապետել պետական կառավարման արյունատար համակարգին՝ ֆինանսների շարժին:
Իսկ դա, հատկապես կապիտալի եւ իշխանության սերտաճածության պայմաններում, քաղաքական իշխանության առանցքային անհրաժեշտություն ունեցող տարր է: Վիգեն Սարգսյանը փաստորեն օժտվում է այդ տարրով:
Ինչի՞ համար է դա նրան պետք: Պետք կարող է լինել իհարկե տարբեր բաների համար՝ սկսած Ազգ-բանակ առաջ քաշած հայեցակարգի ներդրման գործում արդյունավետությունից, մինչեւ ներիշխանական հարաբերություններում նոր ստատուս-քվոյի հաստատման կոշտ պայքարում մրցունակության ապահովում: Հատկապես հաշվի առնելով, որ Վիգեն Սարգսյանը հավակնում է լինել այդ պայքարում հիմնական դերակատարներից մեկը, առնվազն Սերժ Սարգսյանի պատկերացումների մասշտաբով:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.